Վարդանաշեն (նախկինում՝ Չիբուխչի),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոն Արմավիրից մոտ 16 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 840 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Վարդանաշեն 1946 թ. ապրիլի 4-ին[5]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդանաշենի մշտական բնակչությունը կազմել է 824, առկա բնակչությունը՝ 805 մարդ[2]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[6], որոնց մի մասի նախնիները 1914-1920 թվականներին գաղթել են Սուրմալուի գավառի գյուղերից[5]։
Վարդանաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում կա 19-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռ։
- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 5,0 5,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 777 — 804 էջ։
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|