Վարդաքար (նախկին անվանումը՝ Թոմարդաշ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Վարդաքար 1946 թ. մայիսի 31-ին[3]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաքարի մշտական բնակչությունը կազմել է 709, առկա բնակչությունը՝ 639 մարդ[4]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսի Բեռնա գյուղից և Մուշի գավառի գյուղերից։
Վարդաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։
Գյուղում գործում է դպրոց։
Շրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| |
|