Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերթեր ֆր.՝ Werther | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Ժյուլ Մասնե |
Լիբրետտոյի հեղինակ | Էդուար Բլո, Պոլ Միլիե և Ժորժ Արտման |
Սյուժեի աղբյուր | Երիտասարդ Վերթերի տառապանքները |
Գործողությունների քանակ | 4 |
Ստեղծման տարեթիվ | 1885 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 16, 1892 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Werther (Massenet) Վիքիպահեստում |
«Վերթեր» (ֆր.՝ Werther), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի օպերան («լիրիկական դրամա» ֆր.՝ drame lyrique) չորսը գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն գրել են Էդուար Բլոն, Պալ Միլեն և Ժորժ Արտմանն ըստ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի (1774)։ Մասնեն գրել է օպերան 1886—1887 թվականներին։ Ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի արքունական օպերային թատրոնում 1892 թ. փետրվարի 16–ին գերմաներենով։ Օպերայի՝ ֆրանսերեն լեզվով առաջնախողը տեղի է ունեցել 1892 թ. դեկտեմբերի 27–ին Ժնևում։ Ֆրանսիայում օպերան առաջին անգամ կատարվել է 1893 թ. հունվարի 16–ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։ «Վերթերը» Մասնեյի առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների կանոնավոր խաղացանկում։
Դերերգ | Ձայն | Կատարողը պրեմիերայի ժամանակ 16 փետրվարի, 1892 (դիրիժոր՝ Վիլհելմ Յան) |
---|---|---|
Վերթեր, 23 տարեկան | տենոր | Էռնեստ վան Դեյկ |
Ալբերտ, 25 տարեկան | բարիտոն | Ֆրից Նայդլ |
Դատավոր, 50 տարեկան | բաս | Մայերհոֆեր |
Շմիդտ, դատավորի ընկերը | տենոր | Շլիտենհելմ |
Յոհան, դատավորի ընկերը | բաս | Ֆելիքս |
Բրյուլման, երիտասարդ | բարիտոն | |
Շատլոտա, դատավորի դուստրը, 20 տարեկան | մեցո-սոպրանո | Մարի Ռենար |
Սոֆի, նրա քույրը, 15 տարեկան | սոպրանո | Էլեն Ֆոստեր-Բրանդտ |
Կաթխեն, երիտասարդ աղջիկ | մեցո-սոպրանո | |
երեխաներ՝ Ֆրից, Մաքս, Հանս, Կարլ, Գրետել, Կլարա | ալտ, սոպրանո | |
Փոքրիկ գյուղացի, ծառա, Վեցլարի բնակիչներ, հյուրեր և երաժիշտներ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերթեր (օպերա)» հոդվածին։ |
|