Վերին Արտաշատ

Վերին Արտաշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ԳյուղԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան
ԳյուղապետԱշոտ Ղազարյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես7,85 կմ²
ԲԾՄ880 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4334 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+3
Վերին Արտաշատ (Հայաստան)##
Վերին Արտաշատ (Հայաստան)

Վերին Արտաշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս արևելք։

1828 թվականին ներգաղթելով Պարսկաստանի Խոյի, Սալմաստի և Ուրմիայի գավառներից՝ մոտ 29 - 30 տնտեսություն փայաջուկցիներ Մասիսի դեմ դիմաց Դվինի փլատակների մերձակայքում հիմնեցին մի գյուղ, որն անվանեցին Արդաշատ, հետագայում Արտաշատ։ Գյուղը Արտաշատ է կոչվել 115 տարի, այնուհետև մայրաքաղաք Արտաշատից տարբերելու համար վերանվանեցին Վերին Արտաշատ։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում. ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Ձմեռները սկսում են դեկտեմբերի կեսերին, իսկ հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3-ից - 5 °C սահմաններում։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից - 26 °C, իսկ առավելագույնը 42 °C։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Արտաշատի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 370 1299 1639 1999 2974 3319 3525 3837[3] 4193 4334[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վերին Արտաշատ)

2014 թվականի տվյալներով Վերին Արտաշատն Արարատի մարզի խոշոր համայնքներից է։ Ունի 1204 տնտեսություն, 4760 բնակիչ։ Համայնքի բնակիչները զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը խաղողագործությունն է։ Բնակիչներն աճեցնում են հայկական խաղողի բոլոր տեսակները։

Համայնքն ունի 596 հա հողատարածք, որից տնամերձ է հատկացվել 130 հա, վարձակալական հողերին՝ 53 հա, սեփականաշնորհվել է 413 հա։

Գյուղի պատմության ընթացքում Վերին Արտաշատը տվել է բազմաթիվ հայտնի մարդիկ՝ 28 գիտությունների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսոր, 2 գեներալ, մեկը՝ հրետանու գեներալ՝ Կարապետ Հախնազարյանը և իրավագիտության գեներալ՝ Հրաչիկ Բադալյանը, 96 գյուղատնտես, որոնց թվում աչքի է ընկել Ֆեդյա Իսրայելյանը, 92 ինժեներներ, 90-ից ավելի բժիշկ, ավելի քան 400 ուսուցիչ, 70 անասնաբույժ, բազմաթիվ անվանի արհեստագործ վարպետներ, դարբիններ, Զավեն - Վազգեն եղբայրները։

Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, արվեստի դպրոց՝ իր բոլոր բաժիններով, գինու գործարան։ Գյուղում գործում է նաև հոգևոր առաջնորդարանը՝ 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տեր Դավիթ Կյուրեղյանի առաջնորդությամբ եկեղեցում կատարվում են բոլոր ծիսական տոնակատարությունները։ Վերջին տարիներին Վարազդատ Սիմոնյանի միջոցներով կառուցվել է նաև գյուղի 2-րդ եկեղեցին։

Բարձր մակարդակի վրա է գտնվում երիտասարդների կրթության և դաստիարակության գործը։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Վերին Արտաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերեզմանոց, 19 դ
  • Եկեղեցի, 19 դ
  • Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, 1948
  • Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, 1975
  • Հուշարձան Յակով Սվերդլովի, 1959
  • Մշակույթի տուն, 1957

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 192» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 575
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Արտաշատ» հոդվածին։