Վերին Գետաշեն

Այս հոդվածը Գեղարքունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Վերին Գետաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան
ԳյուղապետՏիգրան Մուրադյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես19.2 կմ²
ԲԾՄ1976±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5010[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1415
Պաշտոնական կայքՎերին Գետաշենի պաշտոնական կայք
Վերին Գետաշեն (Հայաստան)##
Վերին Գետաշեն (Հայաստան)
Վերին Գետաշեն (Գեղարքունիքի մարզ)##
Վերին Գետաշեն (Գեղարքունիքի մարզ)

Վերին Գետաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Գյուղը նախկինում Ադիաման անվանման տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի՝ հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով։ 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի՝ Վահան հազարապետի աճյունը։ Գյուղից 15 կմ հարավ-արևմուտք կան՝ Սպիտակ բանալի (մ.թ.ա. 1-ին հզմ), Տաթև (մ.թ.ա. 2-րդ հզմ) ամրոցներ, քարայր-կացարաններ (մ.թ.ա. 1-ին հզմ)։ Գյուղում կան 9-14 դդ խաչքարեր, 15-16 դդ ՙՁորի մատուռ՚ կոչվող մատուռը։ Այժմ գյուղն ունի երկու միջն. դպրոց, մեկ մսուր մանկապարտեզ, մշակույթի տուն և բուժամբուլատորիա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ [1]:

Գյուղն ընկած է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ [2] Այն հանդիսանում է գյուղի ցանքատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը։ Գյուղից արևմուտք ընկած հատվածում Արմաղան լեռն է՝ բարձրությունը 2829 մ, որի խառնարանում կա 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ [3] Արմաղանը համարվում է գյուղացիների սուրբ լեռը, որը տեղացիներն անվանում են Մաղմաղան։ Հաճախ անվանում են Դիմավոր Մաղմաղան, որը լեռան սրբացրած անվանումն է, այդպես են դիմում, երբ իրենց աղոթքն են հղում առ Աստված։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 5010, առկա բնակչությունը՝ 4510 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. եկել են Ալաշկերտից, հիմնականում` Խաստուր գյուղից[3]։ Վերին Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 94 մարդ [4]
1873 589 մարդ [5]
1897 1503 մարդ [4]
1926 1907 մարդ [4]
1939 2268 մարդ [4]
1959 2656 մարդ [4]
1970 3601 մարդ [4]
1979 3589 մարդ [4]
1989 3916 մարդ [4]
2001 5055 մարդ [4]
2011 5010 մարդ [6]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 14։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 845
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 192. — 184 p.
  5. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Գետաշեն» հոդվածին։