Վերին Դվին, գյուղ ՀայաստանիԱրարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։ Բնակվում են ասորիներ, որոնք կազմում են մեծամասնություն, և հայեր[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Դվինի մշտական բնակչությունը կազմել է 1831, առկա բնակչությունը՝ 1803 մարդ[4]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչների մեծամասնությունն ասորիներ են[2][5], բնակվում են նաև հայեր, որոնք 1989 թ. կազմել են բնակչության 25%[2]։
Վերին Դվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].