Վերին Շորժա

Գյուղ
Վերին Շորժա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Մակերես22 կմ²
ԲԾՄ2350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Շորժա (Հայաստան)##
Վերին Շորժա (Հայաստան)
Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ)##
Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ)

Վերին Շորժա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևելք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Շորժա բնակավայրը տեղակայված է տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Հարավից և ալևելքից սահմանակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում է գտնվում Գեղարքունիքի մարզի Այրք, հյուսիսում՝ Նորաբակ գյուղերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Շորժայի բնակչությունը կազմել է 23 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]: Վերին Շորժայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 75 մարդ [6]
1873 123 մարդ [7]
1897 218 մարդ [6]
1926 253 մարդ [6]
1939 402 մարդ [6]
1959 390 մարդ [6]
1970 592 մարդ [6]
1979 710 մարդ [6]
1989 0 մարդ [8]
2001 31 մարդ [6]
2011 23 մարդ [2]


  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]