Վիլլե Պեսսի ֆիններեն՝ Ville Pessi | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1902[1][2] |
Ծննդավայր | Սևաստյանովո, Keksgolmsky Uyezd, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 6, 1983 (81 տարեկան) |
Մահվան վայր | Վանտաա, Ուուսիմաա |
Գերեզման | Malmi cemetery |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Finnish People's Democratic League? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ville Pessi Վիքիպահեստում |
Վիլլե Պեսսի (ֆիններեն՝ Ville Pessi, մարտի 24, 1902[1][2], Սևաստյանովո, Keksgolmsky Uyezd, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1983, Վանտաա, Ուուսիմաա), ֆինն կոմունիստ քաղաքական գործիչ։
1923 թվականին ընդունվել է Երիտասարդության սոցիալիստական միության, 1924 թվականին՝ Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) շարքերը։ Դարձել է Պասիլի (Հելսինկի) երկաթուղային արհեստանոցների կուսակազմակերպության քարտուղար, այնուհետև՝ «պրոֆեսիոնալ հեղափոխական»։ 1930-1931 թվականներին եղել է Վասա և Տուրկու քաղաքների ՖԿԿ օկրուգկոմների ընդհատակյա կազմակերպիչը։ 1931 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամ։ 1932-1933 թվականին՝ կազմակերպական աշխատանքի գծով ԿԿ քարտուղար։ 1934 թվականից գլխավորել է կոմկուսը։ Կոմունիստական գործունեության համար 1935-1944 թվականին արգելափակվել է բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1944-1969 թվականներին եղել է ՖԿԿ գլխավոր քարտուղարը։ 1972 թվականի ապրիլին ընտրվել է ՖԿԿ պատվավոր նախագահ։ Եղել է ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ (1944-1972)։ Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 235)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլե Պեսսի» հոդվածին։ |
|