Վիլլեմս Ֆլորան ֆր.՝ Florent Willems | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1905[4] (82 տարեկան) կամ հոկտեմբերի 21, 1905 (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և genre painter |
Ուշագրավ աշխատանքներ | Q17493408?, A Seated Page with a Dog? և Q17780864? |
Պարգևներ | |
![]() |
Վիլլեմս Ֆլորան (ֆր.՝ Florent Willems, հունվարի 8, 1823[1][2][3][…], Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 23, 1905[4] կամ հոկտեմբերի 21, 1905, Նյոյի սյուր Սեն)՝ բելգիացի գեղանկարիչ։
Գեղարվեստական կրթություն չի ստացել։ Գեղանկարչության մեջ կայացել է կրկնօրինակման և Միլանում հին կտավների վերանորոգման ճանապարհով։ Տեղի ակադեմիայում հաճախել է դասախոսությունների։ Հետագա ուսման համար անհրաժեշտ միջոցներ ստանալու համար Բրյուսելի պատկերասրահում ռեստավրատոր էր աշխատում։ Ուսումնասիրում էր XVII դարի հոլանդացի նկարիչների վարպետությունը։
1842 թվականին 19 տարեկանում առաջին անգամ ցուցսդրեց իր աշխատանքները Բրյուսելյան պատկերասրահում։ 1844 թվականին հաստատվեց Փարիզում, որտեղ նրա նկարները մեծ հեղինակություն էին վայելում։
Գեղանկարչություն էր դասավանդում Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա հայտնի աշակերտների շարքում էին Շառլ Բոնեն և այլք։
Դիմանկարիչ և ժանրային նկարիչ։ Նկարների համար սյուժե քիչ քանակությամբ վերցնում էր պատմությունից, հատկապես ֆլամանդական և ժամանակակից բելգիական հասարակության արիստոկրատական խավի ներկայացուցիչների կենցաղից։ Նրա ստեղծագործությունների բնորոշ գիծը եզակի նրբագեղությունն էր, նա հատկապես հռչակ ձեռք բերեց մետաքսե և կերպասե գործվածքներին փայլ հաղորդելով, որով նա մոտենում էր Գաբրիել Մետսյուի և Գերարդ Տերբորխի վարպետությանը։
Նրա հայտնի կտավներից են՝ «Այց», «Մարիա Մեդիչին այցելում է Ռուբենսին», «Զինագործ», «Թութակով տիկինը», Չիկագոյի թանգարանում «Ամուսնական մատանի», «Ժաննա դ Արկի գերումը», «Բարև»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլեմս Ֆլորան» հոդվածին։ |
|