| |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | բուլղարացի | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Վիկտորով Գենև (ռուս.՝ Виктор Викторов Генев, հոկտեմբերի 27, 1988[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Վիկտոր Գենևը Սոֆիայի «Լևսկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 19 տարեկան հասակում ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և գրեթե միանգամից վարձավճարով տեղափոխվել է բուլղարական «Մոնտանա» ակումբ[3], որն այդ ժամանակ խաղում էր Բուլղարիայի երկրորդ դիվիզիոնում։ Անցկացնելով 11 խաղ՝ Գենևը վերադարձել է «Լևսկի», որի կազմում նրա դեբյուտը կայացել է 2008 թվականի մարտի 19-ին Բուլղարիայի առաջնության շրջանակներում Պլովդիվի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Լոկոմոտիվի»[4]։ 2009 թվականին «Լևսկին» դարձել է Բուլղարիայի չեմպիոն և Սուպերգավաթի խաղարկության հաղթող։ Հուլիսի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում անցկացվող Անդորրայի «Սան Ժուլիս» ակումբի դեմ խաղի ժամանակ տեղի է ունեցել Գենևի դեբյուտը միջազգային մակարդակում[5]։
2010 թվականի հուլիսի 23-ին Գենևը պայմանագիր է կնքել Սոֆիայի «Սլավիա» ակումբի հետ, որի կազմում հուլիսի 31-ին մասնակցել է Բուլղարիայի առաջնությանը[6], իսկ հոկտեմբերի 17-ին խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Չեռնո Մորե» ակումբի դարպասը[7]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ «Սլավիան» զբաղեցրել է 11-րդ տեղը Բուլղարիայի առաջնությունում և հասել մինչև Բուլղարիայի գավաթի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է ԲԿՄԱ-ին[8]։
2011 թվականի հուլիսի 21-ին Գենևը մեկ տարով վարձավճարային պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[9]։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նրա դեբյուտը կայացել է օգոստոսի 1-ին Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[10]։ 2012 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Ալեքսանդրիա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել 2 գոլ[11]։ Այնուհետև կրկին վերադարձել է «Սլավիա»։
Խաղացել է Ղազախստանի «Սպարտակ», շոտլանդական «Սենտ Միրեն» և ռումինական «Պետրոլուլ» ակումբներում։
2016 թվականի փետրվարի 13-ին Գենևը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[12]։ Կես տարվա ընթացքում մասնակցել է 3 խաղի՝ երկուսը առաջնությունում, մեկը՝ Գավաթի առաջնությունում (երկու անգամ դուրս է եկել փոխարինման և մեկ անգամ փոխարինվել է)։ 2016 թվականի հուլիսի 12-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագիրը խզվել է[13]։
Վիկտոր Գենևը Բուլղարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին՝ անցկացնելով 5 խաղ և խփելով 1 գոլ։ Միակ գոլը Վիկտոր Գենևը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Շվեդիայի հավաքականի դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 34-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը, սակայն դա չի փրկել բուլղարացիներին պարտությունից[14]։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին Բուլղարիայի ազգային հավաքականի մարզիչ Լոթար Մաթեուսը Գենևին հրավիրել է նախապատրաստվելու Սերբիայի հավաքականի դեմ խաղին[15]։
|