Վիտեզսլավ Հալեկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Vincenc Hálek |
Ծնվել է | ապրիլի 5, 1835[1][2] |
Ծննդավայր | Dolínek, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1874[1][2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և խմբագիր |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Večerní písně? |
Զավակներ | Իվան Հալեկ |
![]() | |
Վիտեզսլավ Հալեկ Վիքիքաղվածքում | |
![]() |
Վիտեզսլավ Հալեկ (չեխ․՝ Vítězslav Hálek, ապրիլի 5, 1835[1][2], Dolínek, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 8, 1874[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1][2]), չեխ բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս։
Յան Ներուդայի հետ միասին համարվում են չեխական ժամանակակից պոեզիայի հիմնադիրները։
Վիտեզսլավ Հալեկը ծնվել է Չեխիայի Օդոլենա Վոդա քաղաքում։ Ավարտել է Պրահայի ակադեմիական գիմնազիան։ Եղել է Յան Ներուդայի ընկերն ու համագործակիցը։ Եղել է չեխ գրական կյանքի ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչը, մի շարք ամսագրերի գրական քննադատն ու խմբագիրը, երկար տարիներ ղեկավարել է «Ումելեցկա բեսեդա» ընկերության գրական բաժինը։ Հալեկին ժողովրդականություն է բերել «Երեկոյան երգեր» (1958) բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որով նա հաստատվել է որպես բանաստեղծ-քնարերգու։
Լիրիկական բանաստեղծությունների երկրորդ գիրքը՝ «Բնության մեջ», լույս է տեսել 1872-1874 թվականներին։ Այս ժողովածուի բանաստեղծություններով նա գովերգում է հայրենի երկրի բնաշխարհի գեղեցկությունը։ Այդ երգերի մեջ բացահայտ հնչում են հակակղերական մոտիվներ, բողոք ընդդեմ կրոնական դոգմաների, որոնք խոչընդոտում են մարդկային անհատի ազատ զարգացմանը։
Չեխ ազգային պոեզիայի մեջ մեծ ավանդ են հանդիսացել Հալեկի սոցիալական բալլադները, որոնք հիմնականում տեղ են գտել «Հեքիաթներ մեր գյուղի մասին» (1874) ժողովածուում։ Հալեկի բանաստեղծություններից շատերը ժողովրդի մեջ են մտել իբրև ժողովրդական երգեր[5]։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզսլավ Հալեկ» հոդվածին։ |
|