Վիտտորե Գիսլանդի | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1655[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբեր 1743[5] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բերգամո, Լոմբարդիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Portrait of an Old Lady? և Portrait of a Man? |
Fra' Galgario Վիքիպահեստում |
Վիտտորե Գիսլանդի (իտալ.՝ Vittore Giuseppe Ghislandi, մարտի 4, 1655[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա[4] - դեկտեմբեր 1743[5], Բերգամո, Լոմբարդիա), ռոկոկոյի դարաշրջանից իտալացի գեղանկարիչ, որը հայտնի է իր դիմանկարներով։
Ծնվել է Բերգամոյում։ Նկարիչ Դոմենիկո Գիսլանդիի որդին է, նա իր առաջին հմտությունները ստացել է հորից։ 1675 թվականին սովորել է Վենետիկում, որտեղ ուսումնասիրել է Տիցիանի և Պաոլո Վերոնեզեի արվեստը։ Սկզբում աշխատել է Ջակոմո Կոտտիի արվեստանոցում, այնուհետև` Բարտոլոմեո Բյանկայի արվեստանոցում և, վերջապես` 1690-ական թվականներին` Վենետիկում Սեբաստիանո Բոմբելլիի արվեստանոցում։ 1702 թվականին միացել է մինիմիների միաբանությանը, որը հոգևոր առումով շատ մոտ էր Ֆրանցիսկյան միաբանությանը։ Աշխատել է նաև Միլանում և Բոլոնիայում, այդտեղ մտերմացել է Ջուզեպպե Մարիա Կրեսպիի հետ և 1717 թվականին ընտրվել է Կլեմենտինյան ակադեմիայի անդամ։ Սովորել է նաև գերմանացի դիմանկարիչ Սալոմոն Ադլերի մոտ Միլանում։ Իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բերգամոյի Գալգարիո վանքում, որի համար ստացել է իր մականունը։
Արվեստի քննադատները նշում են Ռեմբրանդ վան Ռեյնի ազդեցությունը նրա աշխատանքում և նրա դիմանկարներում զուգահեռներ են գտնում Ուիլյամ Հոգարթի գեղանկարչության հետ։
Գիսլանդիի աշխատանքները ներկայացված են Լուվրում, Էրմիտաժում, Վաշինգտոն ԿՇի ազգային պատկերասրահ, Ամստերդամի թագավորական թանգարանում, Մադրիդի Տիսեն-Բորնեմեսի թանգարանում և աշխարհի այլ խոշոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորե Գիսլանդի» հոդվածին։ |
|