Վլադիմիր Բեեկման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1929[1] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 2009[3][1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա[2] |
Գերեզման | Ռահումյաեի գերեզմանոց |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Aimée Beekman? |
Վլադիմիր Բեեկման (էստ․՝ Vladimir Beekman, օգոստոսի 23, 1929[1], Տալլին, Էստոնիա[2] - հոկտեմբերի 3, 2009[3][1], Տալլին, Էստոնիա[2]), էստոնացի գրող, լեզվաբան, թարգմանիչ և հասարակական գործիչ։
Վլադիմիր Բեեկմանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 23-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ 1953 թվականին ավարտել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանը։
Նրա ստեղծագործությունները լույս են ընծայվել սկսած 1952 թվականից։ Վլադիմիր Բեեկմանը 1971 թվականից 1976 թվականը եղել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գրողների միության առաջին քարտուղարը, իսկ 1983 թվականից նույն կառույցի նախագահ։ Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կինեմատոգրաֆների խորհրդի անդամ է եղել։ Բանաստեղը 1970-ից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1984-1989 թվականներին Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 11-րդ գումարման դեպուտատ[4]։ Պարգևատրվել է Սպիտակ աստղի շքանշանի չորրորդ աստիճանով 2002 թվականին։
Վլադիմիր Բեեկմանն իր մահկանացուն կնքել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Տալլինում և հուղարկավորված է Ռահումյաե գերեզմանատանը։
Վլադիմիր Բեեկմանի գրականությունն աչքի է ընկնում ներհատուկ քնարերգությամբ և կրքոտ հրապարակախոսությամբ։ Բանաստեղծը էստոներեն է թարգմանել բազմաթիվ ուկրաիներեն երկեր։
Բեեկմանի բազմաթիվ գրքերում կան ֆանտաստիկական տարրեր։ Հակապառազմական այլաբանական «Գիշերային օդաչուներ» (էստոներեն՝ 1975, ռուսերեն՝ 1975) վիպակում գերմանացի ռմբակոծիչ օդաչուին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանձնարարում են կատարել հատուկ մարտական առաջադրանք։ Հայտնի գրքերից են նաև «Ավանակի տարին» (1979)՝ քաղաքական վեպ-հակաուտոպիա, «Ատոմիկ» (1959)՝ մանկական ֆանտաստիկ գրականություն, «Ատոմիկն ու Կիբերնետիկ արջը» (1968), «Ռոբոտը. Երկաթի պահապանը» (1972)։
Ամուսնացած է եղել հայտնի էստոնուհի բանաստեղծ Էմե Բեեկմանի հետ։
|