Տատյանա Դորոնինա ռուս.՝ Татьяна Доронина | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1933[1][2] (91 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Օլեգ Բասիլաշվիլի, Էդվարդ Ռաձինսկի և Բորիս Խիմիչև |
Պարգևներ և մրցանակներ | |
Տատյանա Վասիլևնա Դորոնինա (սեպտեմբերի 12, 1933[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է (1981)[3]: 1987-2018 թվականներին եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավար-տնօրենը։ 2018 թվականի դեկտեմբերի 4-ից թատրոնի նախագահն է։
«Սովետսկի էկրան» հանդեսի ընթերցողների կողմից երեք անգամ ճանաչվել է «Տարվա դերասանուհի»։
Տատյանա Վասիլևնա Դորոնինան ծնվել է Լենինգրադում։ Հայրը՝ Վասիլի Իվանովիչը, սերում է հին հավատացյալների ընտանիքից (Староверы), իսկ մայրը՝ Աննա Իվանովնան, գյուղական քահանայի դուստրն էր։ Դանիլովյան էվակուացիայի ժամանակ հայրը մեկնեց պատերազմ, որի ընթացքում ընտանիքը գտնվում էր շատ ծանր վիճակում։ Մինչև դպրոցն ավարտելը՝ Տատյանան դիմել էր շատ թատերական ուսումնարաններ, սակայն, աթեիստական նկատառումներից ելնելով՝ նրան ոչ մի ուսումնարանում չընդգրկեցին։ Նա ստիպված էր շարունակել կրթությունը Լենինգրադում (1945—1952): 1956 թվականին ավարտելով Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան, աշխատել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում, ապա՝ Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնում (1959-1966): Անդամագրվել է Կոմերիտական կազմակերպությանը (ՀԼԿԵՄ)։ Դորոնինայի մուտքը կինո նշանավորվեց ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի «Հորիզոն» ժապավենով (1962): Նկարահանվել է նաև ռեժիսորներ Դանիիլ Խրաբրովիցկու «Անվանականչը» (1965) Վլադիմիր Վենգերովի «Բանվորական ավան» (1965) և այլ կինոնկարներում։ Ռեժիսոր Գեորգի Նատանսոնի «Ավագ քույրը» կինոնկարում (1966), Դորոնինայի ստեղծած Նադյա Ռեզանայի դժվարին ու հետաքրքիր կերպարը բարձր գնահատվեց հանդիսատեսի կողմից և ձայների մեծամասնությամբ նա ճանաչվեց 1967 թվականի լավագույն դերասանուհին։ Նկարահանվել է ռեժիսորներ Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» (1967), Գեորգի Նատանսոնի «Նորից սիրո մասին» (1968), Կոնստանտին Վոյնովի «Հրաշալի բնավորություն (1970) կինոնկարներում։ 1973 թվականին Դորոնինան նկարահանվել է ռեժիսոր Օլեգ Բոնդարևի «Խորթ մայրը» կինոժապավենում[4]։
Ամուսնացել է հինգ անգամ։