Տատյանա Կուխարժովա Taťána Kuchařová | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Տրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և պարուհի |
Ամուսին | Ondřej Brzobohatý?[2][3] |
Կայք | tatianagb.com |
Tatiana Kucharova Վիքիպահեստում |
Տատյանա Կուխարժովա (չեխ․՝ Taťána Kuchařová, դեկտեմբերի 23, 1987[1], Տրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1]), չեխական գեղեցկության մրցույթում «Միսս Չեխիա» տիտղոսի նվաճող[4] և «Միսս աշխարհ-2016»[5]։ Նա դարձել է առաջին չեխը, ով հաղթել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի եզրափակչում, որը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նա նաև Միսս աշխարհ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողն է․ տիտղոսը նվաճելիս եղել է ընդամենը 18 տարեկան և սովորում էր միջնակարգ դպրոցում։
Տատյանա Կուխարժովան ծնվել է Տրնավայում (այժմ՝ Սլովակիայում) և մեծացել Չեխիայի Օպոչնո քաղաքում[6]։
Սովորել է միջնակարգ դպրոցում և բակալավրիատի քննությունները հանձնելուց հետո՝ 2008 թվականի նոյեմբերին ընտրվել «Միսս Չեխիա»՝ այդ տիտղոսին տիրելով մինչև 2010 թվականը։ Իսկ հաջորդ տարվա սեպտեմբերին դարձել «Միսս աշխարհ»։
Նրա հասակը 177 սմ է, շիկահեր է, ունի կապույտ աչքեր, իսկ մարմնի չափսերն են 88-63-90։ Տատյանան սիրում է թենիս, ձիասպորտ, ունի տնային բազմաթիվ կենդանիներ՝ կրիաներ, թռչուններ, բազմաթիվ կատուներ, ճագարներ և ծովախոզուկներ։ Նրա կարգախոսն է․ «Միշտ լինել լավատես»։
Տատյանա Կուխարժովայի ընկերը եղել է քաղաքական գործիչ, Պրահայի քաղաքական խորհրդի անդամ Միլան Ռիխտերը[7], որից, սակայն, բաժանվել է 2009 թվականի աշնանը[8][9]։ 2010 թվականի դրությամբ նա ապրում էր ամերիկացի մոդել Լեն Կարլսոնի հետ[10]։
2008 թվականի հունիսի 25-ին նա ստեղծել է «Օգնություն գեղեցկությանը» հիմնադրամը[11], որի նպատակն էր ֆինանսական, նյութական, հումանիտար, իրավական, փորձագիտական, ինչպես նաև անհատական և կրթական օգնություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական, սոցիալական կամ տնտեսական աջակցության կարիք ինչպես Չեխիայի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[12]։
Լեհաստանի մայրաքաղաքում 2 ժամ տևած եզրափակիչ արարողության ժամանակ ժյուրիի անդամների և ամբողջ աշխարհի հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով Կուխարժովան առաջ անցավ մյուս 103 թեկնածուներից։ Եզրափակչին ներկա էր նաև Վարշավայի քաղաքապետը, որը ներկայացրեց նոր «Միսս աշխարհին»՝ թղթագլանով հաստատելով նրա տիտղոսը՝ որպես Վարշավայի դեսպան և հաղթողին խնդրեց ներկայացնել խաղաղության ուղերձն ամբողջ աշխարհում։ Երկրորդ տեղը գրավեց ավստրալիացի Սաբրինա Հուսսամին, երրորդ տեղը՝ ռումինուհի Յոհանա Վալենտինա Բոիտուրը։
Ժյուրիին Տատյանան ասաց, որ ուզում է ընդունվել համալսարան և ապա դառնալ մոդել, ինչը, իր կարծիքով, իրեն ճանապարհորդելու հնարավորություն կտա։
2006 թվականի դեկտեմբերին նա Վիեննայում նկարահանվեց Fashion TV ալիքի նորաձևության մասին ֆիլմում, որի ռեժիսորը և պրոդյուսերը Ալեքսանդր Շուկովն էր։
2007 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Միսս աշխարհ-2007» մրցույթի եզրափակիչ փուլի գալա-ցուցադրության ժամանակ, Տատյանան իր թագը հանձնեց հաջորդ «Միսս աշխարհին»՝ Չժան Ցզիլինին, որը Չինաստանի Սանյա քաղաքից էր (այնտեղ էլ տեղի էր ունենում այդ մրցույթի եզրափակիչ փուլը)[13]։ Տիտղոսի հանձնման ժամանակ նա, բացի հայրենի Չեխիայից, եղավ Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Ռուսաստանում, Շրի-Լանկայում և Լատվիայում։
Տիտղոսն ստանալուց 9 ամիս անց Տատյանան ավարտեց միջնակարգ դպրոցը[6]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Կուխարժովա» հոդվածին։ |
|