Տեխնոլոգիական պարադիգմա (անգլ.՝ Technological paradigm), փոխկապակցված, ընդհանուր տեխնոլոգիական մակարդական ունեցող և սինխրոնապես զարգացող տեխնոլոգիաների ամբողջություն։ Տնտեսության մեջ գերակշռող տեխնոլոգիական պարադիգմաների փոփոխությունը կանխորոշում է գիտատեխնիկական առաջընթացի անհամաչափ զարգացումը։ Տվյալ թեմայի առաջատար հետազոտողների թվում են Սերգեյ Գլազիևը en և Կառլոտա Պերերսը en[1][2]:
Ընդունված է, որ աշխարհը անցել է տեխնոլոգիական 5 պարադիգմա, իսկ այժմ հասունանում է 6-րդ պարադիգման[3][4][5][6]։ Ռուս հետազոտողներ Վլադիմիր Լեպսկին և Ի.Ա. Պրոխորովը փորձում են կանխատեսել 7-րդ տեխնոլոգիական պարադիգմայի հիմնական հատկանիշները[7]։
№ | Բովանդակություն | Սկիզբ | Սկզբնական նշանավոր իրադարձություն |
---|---|---|---|
I | Արդյունաբերական առաջին հեղափոխության սկիզբ | 1772 | Ռիչարդ Արքրայթի կողմից Water frame մանամեքենայի ստեղծումը և իր կողմից Cromford Mill en գործարանի հիմնադրումը։ |
II | Գոլորշու դարաշրջան | 1825 | Locomotion № 1 շոգենավ, Սթոքթոն և Դարլինգթոն երկաթուղու կառուցում։ |
III | Երկաթի դարաշրջան (Արդյունաբերական երկրորդ հեղափոխություն) | 1875 | Բեսեմերյան գործընթացի հայտնագործություն, Փիթսբուրգում Բեսեմերի կոնվերտերի հիման վրա Edgar Thomson Steel Works en գործարանի ստեղծումը։ |
IV | Նավթի դարաշրջան | 1908 | Ժապավենային կոնվեյերի ներմուծումը Հենրի Ֆորդի ձեռնարկություններում, Ford Model T ավտոմեքենայի արտադրության սկիզբ։ |
V | Համակարգիչների և հեռահաղորդակցության դարաշրջան (Գիտատեխնիկական հեղափոխություն) | 1971 | Սիլիկոնային հովիտ անվանման առաջին օգտագործում, Intel 4004 առաջին միկրոմշակչի ի հայտ գալը։ |
VI | Նանոտեխնոլոգիաներ | 2004 | Գրաֆեն, 2004 թվականի հոկտեմբերին Մանչեսթերի համալսարանում ստացած ածխածնի ատոմների միաշերտ։ |
VII | Մետակոգնիտիվ տեխնոլոգիաների, նոր մարդաբանության դարաշրջան (?) | 2060 (?) | ? |