Գյուղ | |||
---|---|---|---|
Տորֆավան | |||
ադրբ.՝ Qanlı ադրբ.՝ Qamışlı ադրբ.՝ Torfavan | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Մակերես | 3.9 կմ² | ||
ԲԾՄ | 2003 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼490 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1624 | ||
|
Տորֆավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 2 կմ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2000 բարձրության վրա։
Տորֆավան գյուղը հիմնադրվել է 1936 թվականին[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տորֆավանի մշտական բնակչությունը կազմել է 490, առկա բնակչությունը՝ 459 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ այստեղ են հաստատվել Բաքվից բռնագաղթած հայեր[3]։ Տորֆավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Համայնքում չկա դպրոց, բայց համայնքի 85 դպրոցականները հաճախում են Վանևանի և մասամբ Լուսակունքի միջնակարգ դպրոցները։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
|
|