Գյուղ | ||
---|---|---|
Տուֆաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 11.7 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 524[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 3025 | |
| ||
Տուֆաշեն (նախկին անվանումը՝ Արմուտլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Տուֆաշեն 1946 թ. մայիսի 31-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տուֆաշենի մշտական բնակչությունը կազմել է 483, առկա բնակչությունը՝ 383 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի և Մուշի շրջաններից[2]։
Տուֆաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 114 | 440[4] | 617 | 575 | 608 | 627 | 570 | 442 | 588 | 513 | 483[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղը հարուստ է տուֆի պաշարներով։
Գյուղում կան XIX դարի «Ժամ» եկեղեցի, «Թուխ Մանուկ» մատուռ (VII-XI դարեր), «Արմենքար» կիկլոպյան ամրոց։