Գյուղ | |||
---|---|---|---|
Ցամաքասար | |||
Գյուղատեղի | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան և Էջմիածնի գավառ | ||
ԲԾՄ | 1610 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 430[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ցամաքասար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1610 մ։
Ցամաքասարի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Մուշի և Մանազկերտի գյուղերից։ Ցամաքասարի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 124 | 196 | 254 | 427 | 401 | 427 | 385 | 381 | 469 | 430[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Այստեղ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարան։