Ցողունային սղոցողներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Cephidae | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Ցողունային սղոցողներ (լատին․՝ Cephidae), Թաղանթաթևավորների կարգի միջատների փոքր ընտանիք։ Ընտանիքի ներկայացուցիչները 7-10 մմ երկարությամբ կլոր գլխով և թելաձև բեղիկներով փոքրիկ միջատներ են[1]։
Իրենց անվանումը ստացել են էգերի ձվադիրի սղոցաձև լինելու պատճառով։
Միջատների թրթուրները տարբերվում են հասուն ձևերից։ Թրթուրները որդանման, բաց դեղնավուն գույնի, կրծքային ոտքերով և փորի վերջում գտնվող փոքր վերջույթով կենդանիներ են։
Բուսակեր միջատներ են։ Շնչառությունը կատարվում է տրախեաների միջոցով։
Բացմացումը կատարվում է թերի եղանակով՝ ձու, թրթուր և ապա հասուն միջատ։ Էգերը ձվադրում են բույսերի ցողունների մեջ կամ թփերի ընձյուղներում՝ ձվադիրի միջոցով հյուսվածքը սղոցելով։
Տարածված են Ավստրալիա աշխարհամասի խոնավ մերձարևադարձային անտառներում և Հարավ-արևելյան Ասիայի արևադարձային գոտիներում։ Վերջին տարիներին գտնվել են նաև Մադագասկարում։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցողունային սղոցողներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցողունային սղոցողներ» հոդվածին։ |
|