Գյուղ | ||
---|---|---|
Փարխանդ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Բարխան, Պախունդ, Պարխանդ, Փախունդ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն (մինչև Մեծ եղեռնը) | |
Բնակչություն | 1․032 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 434 | |
Փոստային ինդեքս | 13000 | |
Ավտոմոբիլային կոդ | 13 | |
|
Փարխանդ (քրդ.՝ Perxend, թուրքերեն՝ Kireçtaşı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում՝ Փարխանդ գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 4 կմ հարավ՝ Բիթլիս գետի և նրա ձախակողմյան վտակ Փարխանդի միախառնման վայրում։
Փարխանդի բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել ու կոտորվել է 1895 թ․-ին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ամբողջովին ենթարկվել են բռնագաղթի։
1882 թ․-ին ուներ 51 տուն՝ 325, իսկ 1909 թ․-ին 331 հայ բնակիչ։
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և արհեստներով։
Փարխանդն ուներ Ս․ Անտոնյանց անունով եկեղեցի։ Գյուղի հյուսիսում գտնվում էր Ս․ Հակոբ ավերակ վանքը, իսկ գյուղից 1 կմ հեռավորության վրա բլրակի վերածված մի բերդ[1]։
|