Փարպի

Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փարպի (այլ կիրառումներ)։
Գյուղ
Փարպի
Գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
Այլ անվանումներԴաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի
Մակերես8,92 կմ²
ԲԾՄ1100 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1970[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378411
Փոստային դասիչ02110021
Պաշտոնական կայքparpi.am
Փարպի (Հայաստան)##
Փարպի (Հայաստան)
Փարպի (Արագածոտնի մարզ)##
Փարպի (Արագածոտնի մարզ)

Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Շաղվարդ գետի օժանդակի՝ Փարպու ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ։

Փարպի գյուղում է ծնվել V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին[3]։

Փարպին նաև ճանաչված է եղել որպես Դաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարպիի ազգաբնակչության փոփոխությունը[5]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 185 679[6] 965 1208 1266 1424 1648 1625 2038 2083 1970[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Նաև Փարպիում է գտնվում մի քարանձավ, որը 16-18-րդ դարերում օգտագործվել է որպես ապաստան[7]։

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 246
  4. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 44. ISBN 9994101218.