Նկարագրություն | |
Տեսակ | English country house?, դղյակ և country house hotel? |
Տեղագրություն | Փեքֆորտոն |
Վարչական միավոր | Peckforton?[1] |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Կառուցված | 1844-1850-ական թվականներ |
Ճարտարապետ | Anthony Salvin?[1] |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
Peckforton Castle Վիքիպահեստում |
Փեքֆորտոն ամրոց (անգլ.՝ Peckforton Castle), Անգլիայում միջնադարյան ամրոցների ոճով կառուցված բնակելի շինություն, որը գտնվում է անտառաշատ վայրում՝ Փեքֆորտոն բլուրների հյուսիսային ծայրում` Փեքֆորտոն գյուղից հյուսիս-արևմուտք` նրանից 1 մղոն (2կմ) հեռավորության վրա։ Այն գրանցվել է Անգլիայի Ազգային ժառանգության ցանկում՝ որպես Անգլիայի համար պատմական նշանակություն ունեցող կառույց։ Տունը կառուցվել է 19-րդ դարի կեսին Ջոն Տոլլեմաչի ընտանիքի բնակության համար։ Վերջինս Չեշիրի հողատեր էր, գույքի մենեջեր և պառլամենտի անդամ։ Շինությունը մշակվել է գոթական ոճով Էնտոն Սալվինի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գործածվել էր որպես հաշմանդամների ապաստարան, այնտեղ էին տեղափոխում նաև երեխաներ։ Ամրոցը Տոլլեմաչի ընտանիքի անդամների կողմից օգտագործվում էր հազվադեպ՝ հավաքույթների ժամանակ։ 1969-1980 թվականներին ամրոցը վարձակալված է եղել, դարձել մասնավոր և փակվել հանրության առջև։ Աջ թևը, աշտարակը և ամրոցի այգիները իրենց նախկին փառավոր տեսքին են բերվել Բարրեթթի կողմից։ Հետագայում ամրոցում հարսանիքներ անելու իրավունք է ձեռք բերվում։ 1970-1980 թվականների ընթացքում այն օգտագործվում է որպես վայր՝ ֆիլմեր և հեռուստատեսային ծրագրեր նկարահանելու համար։ 1988 թվականին այն գնվում է Էվելին Գրեյբիլի կողմից և վերափոխվում հյուրանոցի։ 2006 թվականին անցնում է Նեյլոր ընտանիքի ձեռքը, գործածվում է հարսանիքների, կոնֆերանսների և ուրիշ գործառույթների համար։ Այժմ այն բարձրագույն կարգի հյուրանոց է։
Կառուցվել է 1844-1850-ական թվականներին Ջոն Տոլլեմաչի կողմից։ Վիլյամ Էվարթ Գլադստոնը նրան ներկայացրել է որպես այդ ժամանակի գույքի մենեջեր [2]: Տոլլեմաչի կողմից առաջինը ընտրված ճարտարապետն եղել է Նանտվիչի Գեորգի Լաթհեմը, բայց նա չի նշանակվել, փոխարենը ընտրվել է Էնտոն Սալվինինը, որն ունեցել է մեծ համբավ և փորձառություն և աշխատանքներ է իրականացրել Տոլլեմաչի տան վրա Հելմիգամ Հոլում`Սուֆֆոլկում[3]։ Ամրոցը կառուցվել է Լիթվիչի Դինի և Սոնի կողմից Ժոզեֆ Բուկսանի հետ[4]։ Քարը բերվել է մոտ մեկ մղոն (2կմ) դեպի արևմուտք գտնվող վայրից։ Ամրոցի շինարարության համար կատարված ծախսերը կազմել է 60000 ֆունտ ստեռլինգ[5]։ Չնայած այն կառուցվել էր որպես բնակելի տուն, բայց համարվում է միջնադարյան կառույց։ Այն ունի ունի գեթհաուս և պորտիկուլներ, չոր խրամ, արտաքին և ներքին պատուհաններ ու բարձր աշտարակներ։ 1851 թվականին The Illustrated London News-ը գրում էր ցուցանմուշի հատկանշական գեղեցկությունների մասին, իսկ Գեորգի Սիլբերտ Սքոտը այն համարել է բարձրագույն ճարտարապետական դրսևորումներով գոթական ոճի կառույց։ Այն Անգլիայում այդ դարի կառուցողական բարձրագույն չափանիշներով կառուցված շինություններից է։
Եղել է բանավեճ ամրոցը կառուցելու շարժառիթների մասին։ Չնայած Տոլլեչմանը գույքի մեծ մենեջեր էր, բայց նա զգալիորեն տարօրինակ մարդ էր։ Ամրոցը կառուցելու հնարավոր պատճառը իտալական ոճի ամուր, ապահով նստավայր ունենալն էր Չեշիրի եղանակային անբարենպաստ պայմաններում։
Փեքֆորտոն ամրոցը գտնվում է անտառաշատ տարածքում՝ Փեքֆորտոն բլուրների հյուսիսային ծայրամասում՝ մոտ 469,2 ոտք բարձրության վրա։ Հողը դեպի հյուսիս և արևմուտք աստիճանաբար թեքվում է ամրոցից։ Սանդստոն Թրեյլը (Sandstone Trail)-ը, Միացյալ թագավորության Միջքաղաքային հետիոտնային ճանապարհը անցնում է այդ թեքությունների հիմքով։ Բիստոն կղզու (Beeston Castle) ավերակները կանգնած են խոնարհված բլրի մոտ (0,75 մղոն դեպի հյուսիս)[6]։
Ամրոցը կարմիր ավազաքարից է և ունի կղմինդրե տանիք։ Այն հիմնականում երեքհարկանի է, ունի հինգհարկանի աշտարակ։ Շենքերը գտնվում են Ներքին պալատի շուրջը՝ հիմնականում բնակեցված մասի հյուսիսային կողմում։ Շրջապատված է չոր խրամով։ Ներքին պալատից արևմուտք ախոռներն են, մարզասրահը, ուղղանկյուն զանգակատունը, ճաշարանները և սպասարկման տարածքը։ Հյուսիսում մեծ դահլիճն է։ Դահլիճի մուտքի հետևում գլխավոր շրջանաձև աշտարակն է։ Պատկերասրահի վերջի արևելյան թևում գրադարանի ութանկյուն աշտարակն է։ Տանիքն ատամնավոր է։
Շինության մի թևը տանում է դեպի կամարակապ մեծ դահլիճում, որն ունի կղմինդր հատակ և մեծ քարե ծխնելույզ. Արևելյան թևում երկար պատկերասրահն է, պատկերասրահի հետևի մասում անկանոն ձև ունեցող բիլիարդի սրահն է և հյուրասենյակը։ Սրանցից հարավ գրադարանն է։ Մեծ դահլիճի հետևի մասում գլխավոր սանդուղքն է։ Շրջանաձև աշտարակը հյուսիսարևմտյան մասում ներառում է ութանկյուն կղմինդրե հատակով ճաշասենյակ, գինու մառան։ Շրջանաձև աշտարակի հինգերորդ հարկում խաղերի համար նախատեսված սենյակն է։
Ամրոցը չունի պաշտոնական այգի։ Կա բանջարանոց, մրգատու այգի, ապակեպատ տաղավար և մեծ նարնջուտ։ Ժամանակին այգին ունեցել է աշխատողներ [7]։
Արևելյան կողմում եղել է ընտանիքին պատկանող սեփական մատուռ, որի նախագիծը կազմել է Սալվինը։ Կառուցվել է դիմային մասում ավազաքարով, ունի կղմինդրե տանիք [8]։
Մուտքի տնակը ամրոցի հարավարևելյան մասում է։ Նախագծվել է Սալվինի կողմից։ Այն կառուցվել է կարմիր քարով, ունի կղմինդրե տանիք[9]։
Մինչև ամրոցն օգտագործելը 1890-ական թվականներին Տոլլեմաչն անցկացրել է կենտրոնական ջեռուցում և էլեկտրական լուսավորություն[10]։ 1922 թվականին սկսվում է անտառատնկումը Փեքֆորտոն Հիլլում[11]։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ամրոցը դարձել է Լոնդոնից և այլ շրջաններից էվակուացված երեխաների և հաշմանդամների համար հանրակացարան։ 1955 թվականին մահանում է Տոլլեմաչը, և, քանի որ չուներ որդիներ, տունն անցնում է հորեղբոր տղային՝ Ջոն Տոլլեմաչին[12]։ 1970-1980-ական թվականներին և 1990-ական թվականների սկզբին ամրոցն օգտագործվել է ֆիլմեր նկարահանելու համար։ 1991 թվականին նկարահանվել է «Ռոբին Հուդը», բրիտանական ֆիլմեր[13][14]։ 1982-1986 թվականներին աշխարհում առաջին անգամ կենդանի գործողություններով դերային խաղեր են տեղի ունենում այնտեղ[15]։ 1988 թվականին ամրոցը գնվել է Էվելին Գրեյբիլի կողմից, վերանորոգվել է շենքի մի մասը և իրավունք է տրվել այն հյուրանոց դարձնելու համար[16]։ 2006 թվականին ամրոցը գնվել է Նեյլորի կողմից։ Այն այժմ շքեղ հյուրանոց է և տարբեր կորպորատիվ միջոցառումների վայր[17]։ 2011 թվականի հունիսին`հարսանիքի ժամանակ, շենքը վնասվել է հրդեհից։ 2011 թվականի դեկտեմբերին փեսան ընդունել է մեղադրանքը, որ հրդեհը իր պատճառով է եղել[18][19]։