Գյուղ | |||
---|---|---|---|
Փոռ | |||
Սուրբ Աստվածածին եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Փուռ | ||
ԲԾՄ | 1510 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼134 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Փոռ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], Արփա գետի ձախ կողմում, Վայքի լեռների հյուսիսային փեշերին, մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք։
Գյուղն ունի 1826 հա տարածք, որով սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ համայնքներին։ Ծովի մակարդակից գտնվում է 1510 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոռի մշտական բնակչությունը կազմել է 134, առկա բնակչությունը՝ 115 մարդ[3]։ Բնակիչները հայեր են 19-րդ դարի կեսերից հայեր են[4], որոնց նախնիները գաղթել են Սալմաստից և Ղարադաղի գյուղերից[5]։
Փոռի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Փոռում կա Սբ. Աստվածածին (1910 թ.) և 1830 թ. եռանավ բազիլիկ եկեղեցիներ, XIII-XIV դարերի խաչքարեր։
Գյուղն ունի դպրոց, բուժկետ և առևտրի կրպակ։
|