Փոքրաշեն

Գյուղ
Փոքրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ախուրյանի շրջան
Այլ անվանումներԼեռնանցք
Մակերես7.5 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն223[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փոքրաշեն (Հայաստան)##
Փոքրաշեն (Հայաստան)

Փոքրաշեն (նախկինում՝ Լեռնանցք, Փոքր Քեթի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 8 կմ հյուսիս։

Փոքր Քեթին 1946 թ. ապրիլի 26-ին վերանվանվել է Լեռնանցք, իսկ 1967 թ. հոկտեմբերի 21-ին՝ Փոքրաշեն[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոքրաշենի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 199 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[2][4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բասենից[2]։

Փոքրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 121 275[4] 388 218 369 309 196 212 193 205 203[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրաշենմ ունի Սուրբ Հակոբ եկեղեցի (1890 թ.) և Սուրբ Հակոբ մատուռ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 276
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 204» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրաշեն» հոդվածին։