Քանի դեռ երիտասարդ ենք անգլ.՝ While We're Young | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3] և դրամա |
Թվական | 2014 և հուլիսի 30, 2015[4][5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նոյ Բաումբախ[1][6][7][…] |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին[8] և Նոյ Բաումբախ[8] |
Սցենարի հեղինակ | Նոյ Բաումբախ[8] |
Դերակատարներ | Բեն Սթիլեր[9][6][7][…], Նաոմի Ուոթս[9][6][7][…], Ադամ Դրայվեր[9][6][7][…], Ամանդա Սայֆրիդ[9][6][7][…], Չառլզ Գրոդին[9][7][10], Բրեդի Քորբեթ[9][7][10], Ryan Serhant?[9], Մարիա Դիզիա[9][7], Ադամ Հորովից, Ad-Rock?[9], Մեթյու Մեհեր[9], Peter Yarrow?[9], Deborah Eisenberg?[9], Dree Hemingway?[9][7], Ջեյմս Սաիտո[9][7], Dean Wareham?[9], Liz Stauber?[9], Գայ Բոյդ[9], Adam Senn?[9][7], Պիտեր Բոգդանովիչ[9], Գրետա Լի[9], Kimberly Marie Freeman?[9] և Սքոթ Ռուդին[9] |
Օպերատոր | Սեմ Լևի |
Երաժշտություն | James Murphy? |
Մոնտաժ | Ջենիֆեր Լեյմ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Սքոթ Ռուդին |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 10 000 000 $ |
Շահույթ | 7 587 485 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Քանի դեռ երիտասարդ ենք» (անգլ.՝ While We're Young), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Նոա Բաումբախի կատակերգական դրաման։ Գլխավոր դերերում են` Բեն Սթիլերը, Նաոմի Ուոթսը, Ադամ Դրայվերը և Ամանդա Սեյֆրիդը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին Տորոնտո կինոփառատոնում[11]։ Դա Նոյ Բաումբախի և Բեն Սթիլերի երկրորդ համատեղ նախագիծն է` «Գրինբերտ» կատակերգական դրամայից հետո։
Միջին տարիքի բարեկեցիկ զույգի` Ջոշի և Քորնելիայի (Բեն Սթիլերի և Ուոթսի Նաոմի ) կյանքը իրար է խառնվում երիտասարդ հիփստերի (Դրայվերի) և նրա ընկերուհու (Սեյֆրիդի) ծանոթությունից հետո։
Դերակատար | Դեր |
---|---|
Բեն Սթիլեր | Ջոշ Սրեբնիկ |
Նաոմի Ուոթս | Քորնելիա Սրեբնիկ |
Ադամ Դրայվեր | Ջեյմի Մասեյ |
Ամանդա Սեյֆրենդ | Դարբի Մասեյ |
Չարլզ Գլոդին | Լեսլի Բրեիթբարթ |
Բրեդի Քորբեթ | Քենթ Արլինգթոն |
Ռայան Սերհանթ | Հեդ Ֆանդ Դեյվ |
Մարիա Դիզիա | Մարինա |
Ադամ Հորովից | Ֆլեթչեր |
Փեթր Յարոու | Իռա Մանդելսթամ |
Դրի Հեմինգվեյ | Թիփեր |
Մեթյու Մահեր | Թիմ |
Ֆիլմի նկարահանումները սկսվել են Նյու Յորք քաղաքում, 2013 թվականի սեպտեմբերի 17-ին[12]։
Ֆիլմի երաժշտությունը ստեղծել է Ջեյմս Մերֆին[13]։
Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին, 2014 թվականի Տորոնտո միջազգային կինոփառատոնում[14]։ Կարճ ժամանակ անց A24-ը ձեռք բերեց ֆիլմի ցուցադրման իրավունք 4 միլիոն դոլլարով[15]։
Ֆիլմի սահմանափակ ցուցադրությունը կայացել է 2015 թվականի մարտի 27-ին և բերել է 227,688 դոլլարի շահույթ, շաբաթվա վերջում շահութաբերությամբ եղել է 24-րդը աղյուսակում[16]։ Ապրիլի 17-ին ֆիլմը զանգվածային թողարկում ունեցավ և 1,438,384 դոլլարի շահույթ ունեցավ` լինելով 12-րդը աղյուսակում.[17] : Ֆիլմը վերջիվերջո 7,587,485 դոլլարի շահույթ ունեցավ, ավելի քան Բաումբաչի նախորդ ֆիլմերը Միացյալ Նահանգների ունեցած շահութաբերությամբ[18]։
|