Քասախ | ||
---|---|---|
Նաիրի համայնք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Նաիրիի շրջան, Ապարանի շրջան և Երևանի գավառ | |
Այլ անվանումներ | № 40 սովխոզ | |
ԲԾՄ | 1175 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 6148 մարդ (2016[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քասախ, Հայաստան, Կոտայքի մարզ
Հիմնադրվել է 1965 թվականին՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։
Երևանի սարդարի որդին որսի է գալիս այս կողմերը։ Վրան է խփում Քուչակ գյուղի ներքին հողամասում։ Լուսադեմին բաց անելով աչքերը, խանը եղնիկի մի մոլորված ձագ է տեսնում Քասաղի կողմը վազելիս։
Նստում է ձին, ընկնում նրա ետևից։ Եղնիկն իրեն գցում է մոտակա ճահճուտը։ Խանի ձին խրվում է ցեխի մեջ և ցած գցում տիրոջը։ Ծառաները ուշ երեկոյան գտնում են խանին և տանում մոտիկ գյուղը։ Երբ նրա ուշքը գլուխն է գալիս, բարկացած հրամայում է տունը մի սայլ լծել, հող ու քար լցնել ճահիճը, որ չորանա։ Շատ լծկան է խեղդվում, վար ու ցանքը մնում է, սուգ ու շիվանը երկինք է բարձրանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Չամռլու՝ Ցեխավան[2][3][4][5]։
Նախնիները տեղափոխվել են Ապարանի Քասախ և Զովունի գյուղերից, ինչպես նաև Ախալքալաքից և Գանձակից։
Քասախի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 | 2012 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 2003 | 2384 | 4195 | 4755 | 5562 | 5186[7] | 5663 | 6148 |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։
Քասախում կա մեկ մանկապարտեզ, երկու միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, սպորտդպրոց և մշակույթի տուն, ծանրամարտի մարզադպրոց։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|