Քարակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է քարքարոտ հարթավայրում, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1110 մ։
Նախկինում ունեցել է Կարմրաշեն անվանումը։ Քարակերտ է անվանվել 1965 թվականի հունվարի 21-ին։
Քարակերտի ազգաբնակչության փոփոխությունը։ Բնակչության աճը կատարվել է նախկին Թալինի և Անիի շրջաններից տեղափոխվածների հաշվին։ Մարդիկ այստեղ են հաստատվել դեռևս 15-րդ դարից[2]։
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ։
Քարակերտում գործում է 2 դպրոց, 2 մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հոգևոր մշակույթի կենտրոն, Բուժամբուլատորիա, առկա են խաղահրապարակներ։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|