Գյուղ | |||
---|---|---|---|
Քուչակ | |||
Սուրբ Գևորգ եկեղեցի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
Հիմնադրված է | 1829-1830 թթ. թ. | ||
ԲԾՄ | 1894 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2785[1] մարդ (2023) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (252)[2] | ||
| |||
Քուչակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան արևելյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Գյուղը նախկինում Ալի-Քուչակ անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[3]։
Քուչակի բնակչության նախնիները գաղթել են Մուշից, Ալաշկերտից, Բայազետից, Կարինից և Մակուից։ Քուչակի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 531 | 1836 | 2371 | 2331 | 1417 | 1660 | 1585 | 1887 | 1993 | 2147 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.), հյուսիսային մասում՝ «Լուսաղբյուր» (17-18-րդ դդ.) և Սուրբ Թադևոս Առաքյալ (12-13-րդ դդ.) մատուռները, մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ. «Էլոյի բերդ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ 12-13-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը, 3 կմ արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. ամրոցը և Սուրբ Գևորգ եկեղեցին (1891 թ.)։
|