Քրիսթին Լունդե-Բորգերսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հանդբոլիստ և handball coach |
![]() |
Քրիսթին Լունդե-Բորգերսեն, (նորվ.՝ Kristine «Kikki» Lunde-Borgersen, մարտի 30, 1980, Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ։ Քաթրին Լունդեի երկվորյակ քույրը (ծնվել է 3 րոպե հետո), նա նույնպես մեծ հանդբոլիստ է։ Չորս անգամ եղել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։
Եղել դպրոցական «Հոնես» ակումբի սան։ Հանդես է եկել նորվեգական «Քրիստիանսան» և «Վոգ» ակումբներում, ինչպես նաև դանիկան «Օլբորգ» և «Վիբորգ» ակումբներում։ 2008/2009 և 2009/2010 թվականների Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպյոների Լիգայում «Վիբոր» ակումբի կազմում գտնվելով հաղթել է։ Ցանկացել է իր կարիերան շարունակել ավստրիական «Հիպո Նիդերոստերայխ» ակումբում, սակայն բանակցությունների ձախողումից հետո, վերադարձել է «Վոգ Վայպերս» ակումբ[1]։ Կարիերան ավարտել է 2015 թվականին։ Ներկայումս աշխատում է Քրիստիանսանում[2]։
Խաղացել է 181 խաղ և հարվածել 496 գոլ[3]։ Չորս անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2004, 2006, 2008 և 2010 թվականներին), նաև հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում դարձել է հաղթող[4]։ Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացողներից, և դրա շնորհիվ հայտնվել է հայտնի հավաքականում[5]։
2009 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է Օլե Մ․ Բորգերսենի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Վիբորգի տաճարում[6]։ Ունի երեք երեխա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսթին Լունդե-Բորգերսեն» հոդվածին։ |
|