Քրիստինա Էհին էստ․՝ Kristiina Ehin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Ռապլա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի, արձակագիր, գրող, երգերի հեղինակ, երգչուհի և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Silver Sepp? |
Kristiina Ehin Վիքիպահեստում |
Քրիստինա Էհին (իսպ.՝ Kristiina Ehin, հուլիսի 18, 1977[1], Ռապլա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանչուհի։
Քրիստինա Էհինը ծնվել է 1977 թվականի հուլիսի 18-ին Ռապլա քաղաքում, էստոնացի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Անդրես Էհինի (1940—2011) և բանաստեղծուհի Լի Սեպելի (ծնվել է 1943 թվականին) ընտանիքում[3]։
Նա սովորել է Տարտուի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, մասնագիտացել է «համեմատական ժողովրդական բանահյուսության» մեջ, զբաղվել է էստոնական ժողովրդական երգերի ուսումնասիրությամբ։ 2004 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1997-1998 թվականներին նա զուգահեռ սովորել է Տարտուի նկարչական քոլեջում։
1995 թվականից 2000 թվականներին նա աշխատել է պարուսույց, 1996 թվականից արդեն ազատ գրող էր։ Ապրում է Տարտուում։
Նրա բանաստեղծությունները սկսել են հրատարակվել Տարտուի համալսարանում սովորելու ժամանակներից։ Եղել է "Erakkond" ուսանողական գրական խմբակի անդամ։ "Kaitseala" («Արգելավայր») բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է 2005 թվականին, այն գրել է Էստոնիայի հյուսիսային ափերի մոտ գտնվող Մոհնի անմարդաբնակ կղզու վրա մեկ տարի գտնվելու ընթացքում, որտեղ նա աշխատել է որպես արգելոցի վերակացու[3]։ Նա նույնպես մի շարք գրքեր է թարգմանել անգլերենից։ Նա նաև հեքիաթների գրքերի և պիեսների հեղինակ է[3]։
Նրա բանաստեղծություններում և արձակում արտացոլվում են կանացի հայացքներ։ Քրիստինա Էհինի հոգևոր և զգացմունքային պոեզիան բխում է ուգրո-ֆիննական մշակույթից, բայց չնայած դրան՝ նրա աշխատանքները մնում են ժամանակակից[3]։
2008 թվականին իր ծնողների աջակցությամբ կազմակերպել է բանաստեղծական միջազգային փառատոն, որին մասնակցում էին Էստոնիայից և արտասահմանից 24 բանաստեղծներ, երգիչներ և երգահաններ[3]։ Էստոնիայի XXVI երգի փառատոնի համար նա գրել է "Puudutus" («Հպում») գլխավոր երգը։
Քրիստինա Էհինի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով, այդ թվում անգլերեն, ռուսերեն, վեդերեն, սլովերեն, իսլանդերեն, ֆիններեն, սլովակերեն, ուդմուրտերեն, կոմի, գերմաներեն, իռլանդերեն և ուելսերեն[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Էհին» հոդվածին։ |
|