Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Քևեն Սթիվեն Ալեման-Բաստոս | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
Կանադա Կոստա Ռիկա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1994 (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա | ||||||||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||||||||
Քաշ | 65 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Էրեդիանո | ||||||||||||||
Համար | 15 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քևեն Սթիվեն Ալեման-Բաստոս (անգլ.՝ Keven Steven Alemán-Bustos, մարտի 25, 1994[1][2][3], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կանադացի ֆուտբոլիստ (ծագումով՝ Կոստա Ռիկայից), «Էրեդիանո» ակումբի և Կանադայի հավաքականի հարձակվող կիսապաշտպան։
Ալեմանը ծնվել է Կոստա Ռիկայում, սակայն 10 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրամպտոն։ 2010 թվականին նա ընդունվել է TFC Academy, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 2011 թվականին Քևենը տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ»։ Ակումբի հիմնական կազմում նա չի խաղացել, սակայն մասնակցել է մի քանի երկրորդական խաղերի։ 2014 թվականին ամռանը Ալեմանը վերադարձել է իր պատմական հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Էրեդիանո» ակումբի հետ։ Նոյեմբերի 30-ին նա մասնակցել է Կոստա Ռիկայի առաջնության շրջանակներում անցկացվող «Սանտոս դե Գուապիլես» ակումբի դեմ խաղին[4]։ 2015 թվականի սկզբին Քևենը վարձավճարով տեղափոխվում է «Բելեն»։ Հունվարի 29-ին մասնակցել է «Ալախուելենսեի» դեմ խաղին[5]։ Փետրվարի 14-ին «Լիմոնի» դեմ խաղում Ալեմանը խփել է իր առաջին գոլը «Բելենի» կազմում[6]։ Վարձավճարով խաղալու ժամկետն ավարտվելուց հետո նա վերադարձել է «Էրեդիանո»։ Սեպտեմբերի 27-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[7]։
2011 թվականին Կանադայի պատանեկան հավաքականի կազմում Քևեն Ալեմանը մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որ անցկացվում էր Ճամայկայում։ Առաջնությանը նա մասնակցել է Բարբադոսի[8], Հոնդուրասի[9], Տրինիդադ և Տոբագոյի[10], Պանամայի[11] և ԱՄՆ-ի[12] հավաքականնների դեմ խաղերին։ Բարբադոսցիների և տրինիդատցիների դեմ խաղերում Ալեմանը խփել է 3 գոլ։ Նույն թվականի ամռանը Քևենը մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը, որ անցկացվել է Մեքսիկայում։ Նա մասնակցել է Ուրուգվայի[13], Անգլիայի[14] և Ռուանդայի[15] հավաքականների դեմ խաղերին։
2013 թվականին Կանադայի պատանեկան հավաքականի կազմում Ալեմանը մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը՝ մասնակցելով Կուբայի[16] և ԱՄՆ-ի[17] հավաքականների դեմ խաղերին։
2013 թվականին Քևենը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնությանը։ Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Կանադայի հավաքականի կազմում՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Կայլ Բեքերին[18]։
2015 թվականին Ալեմանը մասնակցել է Համաամերիկյան խաղերին՝ խաղալով Պերուի հավաքականի դեմ[19]։
|