![]() ուկրաիներեն՝ Санін Олександр Геннадійович (Олесь) | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Կամեն-Կաշիրսկի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0762781 |
Օլես (Ալեքսանդր) Գենադիևիչ Սանին (ուկրաիներեն՝ Олесь (Олександр) Геннадійович Санін, հուլիսի 30, 1972[1], Կամեն-Կաշիրսկի, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, դերասան, օպերատոր, պրոդյուսեր, երաժիշտ և քանդակագործ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2014)։ Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր։
Օլես Սանինը ծնվել է Վոլինի մարզի Կամեն-Կաշիրսկի քաղաքում։ Ավարտել է Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը, 1993 թվականին՝ դերասանական բաժինը (Վալենտինա Զիմնյեի արվեստանոց), 1998 թվականին՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի դասընթացը (Լեոնիդ Օսիկայի արվեստանոց)[2]։ Ստաժավորումն անցել է Նիդեռլանդներում և ԱՄՆ-ում։ 1994-2000 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր, օպերատոր, կինոյի և հեռուստատեսային նախագծերի բաժնի վարիչ Internews Network միջազգային կորպորացիայի Ուկրաինայի ներկայացուցչությունում։ Մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր (արտադրող՝ Internews Network, Canal +, Channel 1+1, NTV, TNT, POLSAT, DALAS studio, IKON, PRO Helvecia և այլն)[2]։
Մի շարք վավերագրական և խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի օպերատոր և ռեժիսոր է։ Արժանացել է Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկրի կոչման «Մամայ» (2003) ֆիլմի համար, «Ուկրաինայի արվեստների ակադեմիայի արծաթե մեդալ»-ի, «Լյումիեր եղբայրների անվան արծաթե մեդալ»-ի[3][4]։ 2003 թվականին Ուկրաինան «Մամայ» ֆիլմը առաջադրել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար[5]։
Օլես Սանինը նվագում է բամբիռ, թորբան, անվավոր քնար[3][6], պատրաստում է երաժշտական գործիքներ[3]։ Օլես Սմիկ (ուկրաիներեն՝ ուկրաիներեն՝ Олесь Смик) կեղծանունով նա համարվում է Կիևի կոբզայի գիլդիայի անդամ[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլես Սանին» հոդվածին։ |
|