Օրինակելի աղջիկների խռովությունը | |
---|---|
Տեսակ | Վեբ սերիալ և հեռուստասերիալ |
Ժանր | պատմական դրամա |
Գլխավոր դերերում | Genevieve Angelson?, Աննա Քեմփ, Քրիս Դիամանտոպուլոս, Հանթեր Փարիշ, Ջեյմս Բելուշի, Ջոյ Բրայանթ, Գրեյս Գումմեր և Odelya Halevi? |
Արտադրող երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու(ներ) | անգլերեն[1] |
Հեռարձակում | |
Ալիք | Prime Video |
Սկզբնական եթեր | նոյեմբերի 5, 2015 – հոկտեմբերի 28, 2016 |
IMDb | ID 4687892 |
Օրինակելի աղջիկների խռովությունը (անգլ․ Good Girls Revolt) ամերիկյան պատմական հեռուստասերիալ է։ Հիմնված է Լին Պովիչի 2013թ․-ին տպագրված նույնանուն գրքի և իրական դեպքերի վրա։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2015թ․-ի նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ-ում[2][3][4]։
2016թ․-ի դեկտեմբերի 2-ին Ամազոնը հայտարարեց, որ առաջին եթերաշրջանից հետո շոուն չի շարունակվելու[5][6][7][8]։
Իրադարձությունները կատարվում են հեղափոխական 1969-ում։ News of the Week ամսագրում աշխատում են մի խումբ երիտասարդ կին հետազոտողներ։ Խնդիրը նրանում է, որ իրենց կին լինելու պատճառով նրանց չի թույլատրվում հոդվածներ գրել, առավել ևս մակագրել իրենց անունով։ Սակայն նրանցից շատերը իրենց տղամարդ վերադասներից (լրագրողներ) ոչ պակաս կրթություն և տաղանդ ունեն։ Ընթացքում նրանք պարզում են նաև, որ տղամարդկանց աշխատավարձը նույնպես շատ ավելի բարձր է, քան իրենցը և փորձում են քայլել ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։
No. | Վերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|
1 | ""Pilot"" | Լիզա Ջոնսոն | Դանա Կալվո | 5 Նոյեմբերի 2015 |
2 | ""The Folo"" | Սքոթ Վայնանթ | Դանա Կալվո | 28 Հոկտեմբերի 2016 |
3 | ""The Futures"" | Սքոթ Վայնանթ | Դարլին Հանթ | 28 Հոկտեմբերի 2016 |
4 | ""Out of Pocket"" | Դեն Աթթիաս | Դենիել Շաթթուկ | 28 Հոկտեմբերի 2016 |
5 | ""The Year-Ender"" | Գլորիա Մուզիո | Թրեյսի Մաքմիլլան | 28 Հոկտեմբերի 2016 |
6 | ""Strikethrough"" | Մինքի Սպիրո | Ռիչարդ Է․ Ռոբինս | 28 Հոկտեմբերի 2016 |
7 | ""Puff Piece"" | Դեյզի վոն Սքերլեր Մայեր | Բրոնվին Գերիթի | 28 Հոկտեմբերի 2016 |
8 | ""Exposé"" | Ռոքսան Դոուսոն | Մեթ ՄաքԳինես | 28 Հոկտեմբերի 2016 |
9 | ""Dateline"" | Ջենիֆեր Գեթզինգեր | Դարլին Հանթ | 28 Հոկտեմբերի 2016 |
10 | ""The Newser"" | Սքոթ Վայնանթ | Դանա Կալվո | 28 Հոկտեմբերի 2016 |
Օրինակելի աղջիկների խռովությունը հեռուստասերիալը հիմնականում դրական արձագանքներ է ստացել, այն հաճախ համեմատում են Խենթ մարդիկ հեռուստասերիալի հետ, և անվանում վերջինիս կանացի տարբերակը։ Rotten Tomatoes կարծիքների կայքում կար նման կարծիք․ "Օրինակելի աղջիկների խռովությունը իրական պատմություն է պատմում, տաղանդավոր դերասաններով, այնուամենայնիվ պատմական դրաման դեռ չի հասել Խենթ մարդիկ - մակարդակի վարպետության[12]։ Metacriticում նույնպես հիմնականում դրական արձագանքներ են եղել։