Ֆեդերիկո Ձանդոմենեգի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1917[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ներշնչվել է | Ջուզեպպե Գարիբալդի |
Հայր | Պիետրո Ձանդոմենեգի |
Ազգականներ | Լուիջի Ձանդոմենեգի |
Federico Zandomeneghi Վիքիպահեստում |
Ֆեդերիկո Ձանդոմենեգի (իտալ.՝ Federico Zandomeneghi, հունիսի 2, 1841[1][2][3][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 31, 1917[4], Փարիզ), իտալացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Ֆեդերիկո Ձանդոմենեգին ծնվել է 1841 թվականի հունիսի 2-ին իտալական Վենետիկ քաղաքում։ Նրա հայրը՝ Պիետրո Ձանդոմենեգին և պապը՝ Լուիջի Ձանդոմենեգին հայտնի քանդակագործներ էին։ 1856-1859 թվականներին Ֆեդերիկոն սովորել է Վենետիկի գեղարվեստական ակադեմիայում։ Դրանից հետո ուսումը շարունակել է Պավիայում։ Մասնակցություն է ցուցաբերել Իտալիայի անկախության համար մղվող պայքարին։ Եղել է Գարիբալդիի կազմակերպած «Հազարի արշավ» գործողության մասնակիցը։ 1862-1866 թվականներին ապրել և ստեղծագործել է Ֆլորենցիայում։ Այստեղ մուտք է գործել մաքիայոլի գեղանկարիչների խումբը։ 1866 թվականին Ձանդոմենեգին վերադարձել է Վենետիկ, բայց հաճախակի այցելությունն է կատարել Ֆլորենցիա, որտեղ մասնակցել է մաքիայոլիի ցուցահանդեսներին։
1874 թվականին նա հանկարծակի որոշում և մեկնում է Փարիզ։ Այստեղ շփվում է իմպրեսիոնիզմի և նրա ներկայացուցիչների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Անրի դը Տուլուզ-Լոտրեկը և Էդգար Դեգան։ Բարձր է գնահատել Մերի Կեսսետի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի արվեստը։ Այս ժամանակահատվածում կանանց շատ դիմանկարներ է վրձնում։ Մասնակցում է իմպրեսիոնիստների ցուցահանդեսներին՝ 1879, 1880, 1881 և 1886 թվականներին։
Ֆեդերիկո Ձանդոմենեգիի նկարների թեմատիկան Փարիզն է ու նրա շրջակայքը, մարդիկ, փողոցները, Սենը, բարձր դասի մարդիկ։
Կտավների վաճառքը նկարչին եկամուտներ քիչ են բերում, դրա պատճառով էլ վերջինս սկսում է նորաձևության ամսագրեր պատկերազարդել։ 1914 թվականին Ձանդոմենեգիի նկարների մեծ ցուցադրությունը կայացավ Վենետիկում։ Սակայն նկարիչը իր հայրենիքում փառքի արժանացավ միայն մահվանից հետո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ձանդոմենեգի» հոդվածին։ |
|