Ֆեդերիկո Չավես Կարեագա (իսպ.՝ Federico Chaves Careaga, փետրվարի 15, 1881(1881-02-15), Պարագուարի, Պարագվայ - ապրիլի 24, 1978(1978-04-24)[1], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայական ռազմական և քաղաքական գործիչ, երկրի նախագահ 1949 թվականից 1954 թվականներին։
Նա պորտուգալացի Ֆեդերիկո Չավեսի և Ֆելիսիա Կարեագայի որդին էր։ 1905 թ. ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Ղեկավարել է Կոլորադո կուսակցությունը։ Եղել է դեսպան և արտաքին գործերի նախարար։ 1949 թվականին ընտրվել է նախագահ։ 1950-1953 թվականներին իրականացրել է ազգայնական քաղաքականություն և սոցիալ-էկոնոմիկական ռեֆորմ, դեմ գնալով Միջազգային արժույթի հիմնադրամին։
Պարագվայի նախագահներ |
---|
| | | | | շեղատառ նշված են պաշտոնակատար, փոխարինող կամ ժամանակավոր նախագահները։ |
|