Գյուղ | |||
---|---|---|---|
Ֆերիկ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Համայնք | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Նորիկ Հայրապետյան | ||
Մակերես | 4 կմ² | ||
ԲԾՄ | 885 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼310 մարդ (2011)[1] | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | ֆերիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231) | ||
Փոստային ինդեքս | 1151 | ||
Պաշտոնական կայք | ferik.am | ||
|
Ֆերիկ (նախկինում՝ Քյորաքան, Քրդաշեն), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն անվանումները։ Ֆերիկ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը անվանումը ստացել է ի պատիվ հեղափոխական գործիչ Ֆերիկ Պոլատբեկովի։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 885 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ֆերիկի մշտական բնակչությունը կազմել է 310, առկա բնակչությունը՝ 298 մարդ[2]։ Ֆերիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 240 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 34%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 45 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (74 հա), խաղողի այգիները (8 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 48 և 205 հեկտար։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
|
|