Ֆրանյո Քսավեր Կուհաչ (խորվ.՝ Franjo Kuhač, մինչև 1871 թ.՝ Կոխ, Koch, նոյեմբերի 20, 1834(1834-11-20)[1][2][3], Օսիեկ - հունիսի 18, 1911(1911-06-18)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), խորվաթ բանահավաք, երաժշտագետ և կոմպոզիտոր։
Աշակերտել է Ֆերենց Էրկելին (Բուդապեշտ) և Կառլ Չեռնիին (Վիեննա)։ 1871 թվականից ապրել է Զագրեբում։ Կուհաչը գիտական հիմքի վրա է դրել խորվաթ երաժշտական ազգագրությունը, պատմագրությունը, հրապարակախոսությունը և քննադատությունը։ Գլխավոր աշխատությունն է «Հարավսլավոնական ժողովրդական երգեր» ժողովածուն (պրակ 1—4, 1878—1881 թթ., պրակ 5, 1941 թ.), որը մեծ դեր խաղաց խորվաթական երաժշտության մեջ ազգային ուղղության վերածնման համար։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։
|