Ֆրանչեսկո Բարիլլի իտալ.՝ Francesco Barilli | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ֆրանչեսկո Բարիլլի, (իտալ.՝ Francesco Barilli, փետրվարի 4, 1943[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-սյուռեալիստ։
Ֆրանչեսկո Բարիլլին ծնվել է նկարիչների ընտանիքում (նկարիչ՝ Cecrope Barilli-ի 1839—1911 թոռը)։ Երիտասարդության տարիններին հաճախ էր ճանապարհորդում, ապրել է Լոնդոնում, Թուրքիայի քաղաքներում։ Կարիերան սկսում էր որպես դերասան։ Քսան տարեկանում, 1963 թվականին, Ֆրանչեսկո Բարիլլին խաղաց մի փոքր դեր ռեժիսոր՝ Antonio Pietrangeli-ի «La Parmigiana» ֆիլմում։ Հաջորդ տարի Բերնարդո Բերտոլուչին ընտրեց նրան որպես` «Հեղափոխությունից առաջ» իր առաջին ֆիլմի գլխավոր դերակատար։ Երիտասարդ հերոսը, իր ընկերոջ ազդեցության տակ, ով հավատացնում էր հեղափոխության կարիքը, բաժանվում է իր հարսից և իր կյանքը կապում է բունտարական տրամադրվածությամբ մոր քրոջ հետ։ Աստիճանաբար նա հասկանում է իր խելարամիտ արարքը և որոշում է կայացնում վերադառնալ իր սիրած աղջկա մոտ։ Որպեսզի Բարիլլին ավելի լավ մտնի իր դերի մեջ, Բերտոլուչին ստիպում էր նրան կարդալ Պիեռ Պաոլո Պազոլինիի բանաստեղծությունները[3]։ 1966 թվականին ռեժիսոր Camillo Bazzoni-ի «L’urlo» կարճամետրաժ ֆիլմում, խաղաց գլխավոր դերը։ 1922 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին «Sabato italiano» ֆիլմում խաղաց գլխավոր դերը, իսկ 1993 թվականին Մաուրո Բոլոնինիի «La famiglia Ricordi» ֆիլմում։ 2012 թվականին խաղաց գլխավոր դեր ռեժիսոր Francesco Campanini-ի «La casa nel vento dei morti» քրեական ֆիլմում։ 2013 թվականին Houston Independent Film Festival-ին ֆիլմը ստացավ Gold Remi մրցանակ։
1974 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին նկարահանեց «Սև հագնված կնոջ բուրմունքը» («Il profumo della signora in nero»[4]) լիամետրաժ ֆիլմը giallo ժանրում Միմզի Ֆարմերի հետ գլխավոր դերում[5]։ 1977 թվականին Ֆրանչեսկո Բարիլլին նկարահանեց «Пансионат страха» («Pensione paura») giallo ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Բրաչիանո լճի մոտ գտնվող շքեղ լանդշաֆտերում։
1991 թվականին նկարահանեց «Il Casanova del Marecchio» ֆիլմը, որի գլխավոր դերում էր՝ Սերջիո Բինին։ Շարունակել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր նաև հաջորդ տարիներին (նա նկարահանել էր ավելի քան 10 կարճամետրաժ ֆիլմ)։ 1994-1996 թվականներին Ֆրանչեսկո Բարիլլին Geo & Geo ստուդիայի և Raitre հաղորդման համար ղեկավարում էր վավերագրական ֆիլմերի նկարահանումները։ 2014 թվականին նրա վավերագրական ֆիլմը ներկայացվել էր Վենետիկի կինոփառատոնին[6]։
«Կարմիր բազկաթոռները - պատմություն Ֆրանչեսկո Բարիլլի անցյալի մասին։ Նա ուղևորվում է դղյակ, որտեղ նկարահանում էին «Հեղափոխությունից առաջ» ֆիլմը և պատմում է «Սև հագնված կնոջ բուրմունք» վրա իր կատարած աշխատանքի մասին։ Նրա խոսքերի մեջ կա մի քիչ տխուր հպատակություն իր չկայացած կարիերայի հետ, նա ասում է, որ ամենաշատը սիրում է վավերագրական ֆիլմեր նկարահանել․․․ Բարիլլին միշտ փորձում է ավարտել ֆիլմը լավատեսական նոտայով»[7]։
Ռեժիսորի լավագույն ֆիմերը կլասիկ giallo չեն[8]։ Ֆիլմերը նման են սարսափելի երազների, որոնք հիացնում են իրենց խավարոտ գեղեցկությամբ։
Ֆիլմերին հարազատ են նաև նրա նկարները։
Բարիլլին հիասթափված է ժամանակակից իտալական կինոյից։ Ռեժիսորի ուշադրության միակ արժանի Իտալիայի ժամանակակից ռեժիսորը՝ Պաոլո Սորրենտինոն է։
Տարեթիվ | Ֆիլմ | Ռեժիսոր | Սցենարիստ | Դերասան |
---|---|---|---|---|
1968 | Nardino sul Po (Իտալիա, կարճամետրաժ) | Կաղապար:Այո | ||
1974 | Սև հագնված կնոջ բուրմունքը[10] (իտալ.՝ Il profumo della signora in nero, Իտալիա, 101 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
1977 | Վախի պանսիոնատ[11] (իտալ.՝ Pensione paura, Իտալիա, Իսպանիա, 92 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
1991 | Էպիզոդներ Il Casanova del Marecchio և Le chiese di legno Հատկապես կիրակիներին ֆիլմում[12] (իտալ.՝ La domenica specialmente, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, 4 և 14 րոպե) | Կաղապար:Այո | ||
2014 | Poltrone Rosse — Parma e il Cinema[13] (Իտալիա, վավերագրական, 90 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բարիլլի» հոդվածին։ |
|