|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
Իտալացի |
---|
Քաղաքացիությունը |
Իտալիա |
---|
Մականուն |
Կավասակի |
---|
Ծննդյան ամսաթիվ |
օգոստոսի 2, 1954 (69 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Սան-Վիտո-Ռոմանո, Իտալիա |
---|
Հասակ |
179 սմ |
---|
Քաշ |
72 կգ |
---|
Դիրք |
Պաշտպան |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1972-1981
|
Ռոմա
|
141 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
1973
|
Իտալիա Մ-21
|
1 (0)
|
1974-1976
|
Իտալիա
|
18 (1)
|
|
Մարզչական կարիերա |
---|
1988
|
Իտալիա Օլիմպիական
|
1995–1997
|
Իտալիա Մ-18
|
1996–1998
|
Իտալիա Մ-17
|
2000–2004
|
Իտալիա Մ-20
|
2004–2006
|
Իտալիա Մ-17
|
2006–2007
|
Իտալիա Մ-18
|
2006–2008
|
Իտալիա Մ-19
|
2008–2011
|
Իտալիա Մ-20
|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆրանչեսկո Ռոկկա (իտալ.՝ Francesco Rocca, ծնվել է 1954[1] թվականի օգոստոսի 2-ին Սան Վիտո Ռոմանոյում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Ռոկկայի ծննդավայրը Հռոմից հեռու է 40 կմ, նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան՝ սկսած 1972-ից մինչև 1981 թվականները, նվիրել է մեկ թիմի՝ մայրաքաղաքային Ռոմային։ Նրան Ռոմայում անվանում էին «Կավասակի», ի պատիվ ճապոնական մոտոցիկլ արտադրող ընկերության, հաշվի առնելով ֆուտբոլիստի արագությունը[2]։ Ռոմայի կազմում անցկացրել է 163 հանդիպում, որից 141-ը Սերիա A-ում, 22-ը Իտալիայի գավաթի խաղարկությունում, չխփելով ոչ մի գնդակ։ 1974-ից 1976 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[3]։ 26 տարեկան հասակում ստացավ լուրջ վնասվածք և ստիպված թողեց մեծ ֆուտբոլը։
Որպես մարզիչ Ռոկկային հաջողվեց Իտալիայի Օլիմպիական հավաքականին 4-րդ տեղը պարգևել Ամառային Օլիմպիական խաղեր 1988-ում։
[4] Նրա օրոք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում իտալացիները հասան մինչև եզրափակիչ։ Մրցաշարից հետո նա դարձավ Իտալիայի Մ-20 տարեկանների թիմի մարզիչ և վերջիններիս առաջնորդեց դեպի Մ-20 Աշխարհի գավաթ 2009։
Ֆրանչեսկո Ռոկկան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։