Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016

2016 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Սերբիա Նովակ Ջոկովիչ
Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ
Հաշիվ   3–6, 6–1, 6–2, 6–4
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ֆրանսիայի բաց առաջնություն→2017
Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Էնդի Մարրեյը

Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016, թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի մայիսի 22-ից մինչև հունիսի 5-ը, Փարիզի Stade Roland Garros-ի («Ռոլան Գարոս մազադաշտ») կորտում, Ֆրանսիա։

Մրցաշարի գործող չեմպիոն Ստանիսլաս Վավրինկան կիսաեզրափակիչում պարտվել է Էնդի Մարրեյին, ով դարձել է առաջին բրիտանացի թենիսիստը՝ 1937 թվականին Բենի Օստինից հետո, ով դուրս է եկել եզրափակիչ։

Նովակ Ջոկովիչը Ֆրանիսայի բաց առաջնության իր առաջին տիտղոսն է նվաճել, եզրափակիչում Էնդի Մարրեյին հաղթելով 3-6, 6-1, 6-2, 6-4 հաշվով։ Ջոկովիչն արժանացել է կարիերային Մեծ Սաղավարտին և հասել է օրացույցային Մեծ Սաղավարտին, դառնալով առաջին թենիսիստը՝ 1969 թվականին Ռոդ Լևերից հետո, ով հաջորդաբար շահել է բոլոր չորս հիմնական տիտղոսները (2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից մինչև 2016 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունը)[1][2]։ Ջոկովիչը նաև դարձել է առաջին թենիսիստը՝ 1992 թվականին Ջիմ Կուրիեից հետո, ով միևնույն օրացույցային տարում հաղթանակ է տարել Ավստրալիայի և Ֆրանսիայի բաց առաջնություններում[3], բացի այդ, նա իր 200-րդ շաբաթն է անց կացրել որպես ATP դասակարգման 1-ին համար՝ մրցաշարի առաջին շաբաթի ընթացքում և 100-րդ շաբաթը որպես ATP աղյուսակի առավին հորիզոնական զբաղեցնող՝ մրցաշարի երկրորդ շաբաթի ընթացքում։

Այդ մրցաշարը նշվել է որպես 21-րդ դարի առաջին մրցաշար, որում Ռոջեր Ֆեդերերը մասնակցություն չի ունեցել Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում՝ 1999 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո, ավարտին հասցնելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում 65 անընդմեջ ելույթների ռեկորդը։ Դա եղել է առաջին անգամ՝ 2004 թվականից ի վեր, որ քառորդ եզրափակիչում մասնակցություն չեն ունեցել ոչ Ռոջեր Ֆեդերերը, ոչ Ռաֆայել Նադալը

  1. Սերբիա Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2. Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ (Եզրափակիչ)
  3. Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա (Կիսաեզրափակիչ)
  4. Իսպանիա Ռաֆայել Նադալ (Երրորդ շրջան, հրաժարում ձախ դաստակի վնասվածքի պատճառով)
  5. Ճապոնիա Կել Նիշիկորի (Չորրորդ շրջան)
  6. Ֆրանսիա Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Երրորդ շրջան, հրաժարում ոտքի վնասվածքի պատաճառով)
  7. Չեխիա Տոմաշ Բերդիխ (Քառորդ եզրափակիչ)
  8. Կանադա Միլոշ Ռաոնիչ (Չորրորդ շրջան)
  9. Ֆրանսիա Ռիշար Գասկե (Քառորդ եզրափակիչ)
  10. Խորվաթիա Մարին Չիլիչ (Առաջին շրջան)
  11. Իսպանիա Դավիդ Ֆերեր (Չորրորդ շրջան)
  12. Բելգիա Դավիդ Գոֆին (Քառորդ եզրափակիչ)
  13. Ավստրիա Դոմինիկ Տիմ (Կիսաեզրափակիչ)
  14. Իսպանիա Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Չորրորդ շրջան)
  15. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Իզներ (Չորրորդ շրջան)
  16. Ֆրանսիա Ժիլ Սիմոն (Երրորդ շրջան)
  17. Ավստրալիա Նիկ Կիրգիոս (Երրորդ շրջան)
  18. Հարավաֆրիկյան Հանրապետություն Քևին Անդերսոն (Առաջին շրջան)
  19. Ֆրանսիա Բենուս Պեր (Երկրորդ շրջան)
  20. Ավստրալիա Բեռնարդ Տոմիչ (Երկրորդ շրջան)
  21. Իսպանիա Ֆելիսիանո Լոպես (Երրորդ շրջան)
  22. Սերբիա Վիկտոր Տրոիցկի (Չորրորդ շրջան)
  23. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեկ Սոկ (Երրորդ շրջան)
  24. Գերմանիա Ֆիլիպ Կոլշրայբեր (Առաջին շրջան)
  25. Ուրուգվայ Պաբլո Կուէվաս (Երրորդ շրջան)
  26. Պորտուգալիա Ժոաո Սոուզա (Երկրորդ շրջան)
  27. Խորվաթիա Իվո Կառլովիչ (Երրորդ շրջան)
  28. Ուկրաինա Ալեքսանդր Դոլգոպոլով (հրաժարում մկանային լարվածության պատճառով)
  29. Ֆրանսիա Լուկաս Պոուլի (Երկրորդ շրջան)
  30. Ֆրանսիա Ժերեմի Շարդի (Երրորդ շրջան)
  31. Արգենտինա Ֆեդերիկո Դելբոնիս (Առաջին շրջան)
  32. Իտալիա Ֆաբիո Բոնինի (Առաջին շրջան)
  33. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Ջոնսոն (Առաջին շրջան)

Հիմնական ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 7 Չեխիա Տոմաշ Բերդիխ 6-3, 7-5, 6-3
13 Ավստրիա Դոմինիկ Տիմ 12 Բելգիա Դավիդ Գոֆին 4-6, 6-7(7), 6-4, 6-1
Իսպանիա Ալբերտ Ռամոս Վինյոլաս 3 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 2-6, 1-6, 6-7(7)
9 Ֆրանսիա Ռիշար Գասկե 2 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 7-5, 6-7(3), 0-6, 2-6

Կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 13 Ավստրիա Դոմինիկ Տիմ 6-2, 6-1, 6-4
3 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 2 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 4-6, 2-6, 6-4, 2-6
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 2 Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ 3-6, 6-1, 6-2, 6-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «French Open men's final: Novak Djokovic beats Andy Murray to win title – as it happened». Guardian. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  2. «Novak Djokovic beats Andy Murray to win first French Open title». BBC Sport. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  3. «Novak Djokovic eyes calendar slam after French Open title». Sports Cafe. 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.