Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրից վան դեն Բերգե հոլ.՝ Frits van den Berghe | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 1939[4][5][6][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Գենտ, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Royal Academy of Fine Arts of Gent? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Frits Van den Berghe Վիքիպահեստում |
Ֆրից վան դեն Բերգե (հոլ.՝ Frits van den Berghe, ապրիլի 3, 1883[1][2][3][…], Գենտ, Բելգիա - սեպտեմբերի 23, 1939[4][5][6][…], Գենտ, Բելգիա), բելգիացի նկարիչ, ստեղծագործել է իմպրեսիոնիզմ և էքսպրեսիոնիզմ ոճերում։
Ֆրից վան դեն Բերգեն ուսումնասիրել է նկարչությունը, իր հարազատ քաղաքի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին ավարտելուց հետո, նա տեղափոխվում է ֆլամանդական փոքրիկ քաղաք՝ Սինտ-Մարտենս-Լատեմ, լատեմական դպրոցում բազմաթիվ նկարիչներ կրթվել են և ստեղծել իրենցը։ Վաղ շրջանում Ֆրից վան դեն Բերգեն ստեղծագործել է միայն իմպրեսիոնիզմի ոճով։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես, նկարիչը, ինչպես և մյուս նկարիչները Սինտ-Մարտենս-Լատեմի տեղափոխվեց Նիդերլանդներ։ Իր ավագ ընկերոջ՝ Գուստավ դե Սմետի, խորհրդին հետևելով, նա սկսում է ստեղծագործել նաև էքսպրեսիոնիզմ ոճով։ Այդ ստեղծագործական ժամանակահատվածում (1916 թվականից սկսած) նա նկարում է մռայլ, հոռետեսական նկարներ։
1922 թվականին վերադառնալով Բրյուսել, նա սկսում է ավելի վառ ներկերով նկարել՝ նրա նկարները դառնում են ավելի ուրախ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական թեման դառնում են մերկ կանայք։ 1925 թվականին վերադառնում է Գենտ, որտեղ ընկնում է սյուրռեալիզմի ազդեցության տակ։ Նրա կյանքի վերջին տարիներին, նկարները ստանում են ֆանտաստիկ և ողբերգական երանգներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից վան դեն Բերգե» հոդվածին։ |
|