Ալլահշուքյուր Փաշազադե ադրբ.՝ Allahşükür Paşazadə և թալ.՝ Allahšukur Pašazadə | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Cil, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրոն | իսլամ, տասներկուականներ և շիա իսլամ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան, Mir-i-Arab madrasah? և Tashkent Islamic Institute? |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | mufti և համալսարանի դասախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Allahshukur Pashazadeh Վիքիպահեստում |
Ալլահշուքյուր Գումմետ օղլի Փաշազադե (ադրբ.՝ Şeyxülislam Hacı Allahşükür Paşazadə, օգոստոսի 26, 1949, Cil, Lankaran District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ադրբեջանցի հոգևորական և պատմաբան։ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ (1980 թվականից), շեյխ ուլ իսլամ, պատմական գիտությունների դոկտոր (1992 թ․)[1]։
Ալլահշուքյուր Փաշազադեն ծնվել է 1949 թվականի օգոստոսի 26֊ին Ադրբեջանի Լենքորանի շրջանի Ջիլ գյուղում, թալիշների ընտանիքում[2]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո աշխատել է սովխոզում[3]։
1968 թվականին նա ընդունվել է Բուխարայի մեդրեսե, իսկ 1975 թվականին ավարտել Տաշքենդի իսլամական համալսարանը[4]։
1975 թվականից Կովկասի մուսուլմանների վարչության պատասխանատու քարտուղար և փոխնախագահ։ 1980 թվականի ամռանը ընտրվել է Հարավային Կովկասի մուսումլանների հոգևոր առաջնորդ և ստացել է Շեյխ ուլ իսլամ հոգևոր կոչումը[5]։
1985 թվականից իսլամական քաղաքակրթության Հորդանանի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ է։ 1988 թվականից համաշխարհային իսլամական կոնգրեսի անդամ է։ 1989 թվականին Փաշազադեն ընտրվել է ԱԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[6]։ 1992 թվականին Փաշազադեն Ադրբեջանի, Վրաստանի, Դաղստանի, Կաբարդա-Բալկարիայի, Ինգուշիայի, Չեչնիայի, Կարաչայ-Չերքեզիայի և Ադըղեայի հոգևոր առաջնորդների կողմից ընտրվել է կովկասյան ժողովուրդների հոգևոր խորհրդի նախագահ[4]։
Իսլամական կոնֆերանս կազմակերպության կավավարման խորհրդի և Եվրասիայի իսլամական խորհրդի անդամ է։ 2004 թվականից ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահն է։
2009 թվականին Ադրբեջանը պետական մակարդակով նշեց նրա ծննդյան 60 և Կովկասի մուսուլմանների առաջնորդ լինելու 30֊ամյակը[7]։