Գյուղ | ||
---|---|---|
Արդենիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Գյոլլի | |
Մակերես | 17.4 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 195[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Արդենիս (նախկին անվանումը՝ Գյոլլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 28 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Արփի լճից 4-5 կմ արևելք, Ախուրյան գետի ձախ կողմում։
Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ և ունեցել է Գյուլլի, Գյոլլի անվանումները։ Արդենիս է վերանվանվել 1991 թ.-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արդենիսի մշտական բնակչությունը կազմել է 135, առկա բնակչությունը՝ 165 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Արդենիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 204[4] | 284 | 316 | 416 | 470 | 698 | 757 | 358 | 132 | 135[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Արդենիսի տարածքում պահպանվել են հայկական հին ամրոցի և եկեղեցու հետքեր։