Արշալույս | |||
---|---|---|---|
Արշալույս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան | ||
Հիմնադրված է | 1828-1830թթ թ. | ||
Այլ անվանումներ | նախկինում Քյորփալու | ||
Մակերես | 17.56 կմ² | ||
ԲԾՄ | 865 մ | ||
Կլիմայի տեսակ | Չոր, Խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4250[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, Եզդիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արշալույսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1122[2] | ||
| |||
Արշալույս (մինչև 1935 թ․՝ Քյորփալու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Գյուղը 1828-1830 թթ. հիմնադրվել է Քյորփալու անվամբ, 1935 թվականին վերանվանվել է Արշալույս։ Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքամայր Երևանից գտնվում է մոտավորապես 19 կմ, Վաղարշապատից՝ մոտ 5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Վաղարշապատ-Արմավիր մայրուղու վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 860 մ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արշալույսի մշտական բնակչությունը կազմել է 4250, առկա բնակչությունը՝ 4252 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից ի վեր հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երևանի շրջակայքից եկածներ[3]։
Արշալույսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2008 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 419 | 853[5] | 1275 | 1216 | 1206 | 2102 | 2945 | 3032 | 3669[6] | 4162 | 4200 | 4136 | 4250[1] |
Արշալույս գյուղը խիտ է բնակեցված։ Պատճառը մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, բերրի հողերի և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունների, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցն են։
Արշալույսում կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, 2 արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, 2 սպորտային դպրոց, մշակույթի տուն։
Արշալույսին սահմանակից են Արմավիրի մարզի Տարոնիկ, Ակնալիճ և Հայթաղ գյուղերը։
Արշալույսում ներկայումս գործում է «Արփենիկ» գինու գործարանը, ցեմենտի գործարան։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Տարածքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով, ինչպես նաև Արտիզանյան ջրով որը շատ է նպաստում նաև բանջարաբուծությանը։
Բանջարեղենից ամենա տարածվածը կարտոֆիլն է, որը համարվում է նաև «երկրորդ հաց», ամեն տարի այստեղից և այստեղի գյուղերից դեպի Վրաստան արտահանվում է ավելի քան 50 հազար տոննա կարտոֆիլ, ամբողջ Հայաստանից՝ ավելի քան 250 հազար տոննա, իսկ ոնջ Հայաստանում կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600. հազար տոննան։
Գյուղի համար շատ կարևոր հանգամանք է Մայրաքաղաք Երևանի հարևանությունը և Էջմիածնի հարևանությունը։ Տարածքը Համարյա ամբողջովին հարթավայրային է։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է -2-ից -6։ Ամառը մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C, գրեթե նույն կլիման ինչ Վաղարշապատում։
Ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (կառուցվել է 1907 թվականին)։ Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Սուրբ Կարապետ սրբավայրը։ Այստեղ է գտնվում Գերմանական պատը, որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պահվել են գերիները, նաև որպես բանտ, որի պատերի ներսում գտնվում է նախկին գործարանը (ներկայումս պահեստ)։
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ներկայիս տարածքի վրա անհիշելի ժամանակներից գտնվել է բնակավայր, որը ստեղծված չէ հնագետների կողմից, և այժմ նախկին բնակավայրի հետքերը ավերված են, ներկայումս պահպանվել են 4 դամբարանադաշտեր, որոնք նույնպես հնագիտական լուրջ ուսումնասիրություն են պահանջում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս (Արմավիրի մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։ |
|