Բեսի Հեդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 17, 1986[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Սերովե, Բոտսվանա[1] |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գրող և ուսուցչուհի |
Ազգություն | Coloured? |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Բոտսվանա |
Կրթություն | Միջազգային գրական ծրագիր |
Ուշագրավ աշխատանքներ | Maru? և When Rain Clouds Gather? |
Պարգևներ |
Բեսի Հեդ (ծննդյան անունը՝ Բեսի Ամելիա Էմերի, վերցրել է ամուսնու ազգանունը (անգլ.՝ Bessie Head, Bessie Amelia Emery, հուլիսի 6, 1937[1][2][3][…], Պիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1] - ապրիլի 17, 1986[1][2][3][…], Սերովե, Բոտսվանա[1]), հարավաֆրիկացի և բոտսսվանացի գրող, ստեղծագործել է անգլերեն։
Ծնվել է 1937 թվականի հուլիսի 6-ին Պիտերմարիցբուրգում սպիտակամորթ մորից և ոչ սպիտակամորթ հորից, ինչը այն ժամանակվա ՀԱՀ-ի օրենքներով անօրինական էր[4]։ Բեսիի մայրը՝ Բեսի Ամելիա Էմերին, եղել է հարուստ հարավաֆրիկյան ընտանիքից[5] և իր առաջին երեխայի մահվանից հետո որոշ ժամանակ անցկացրել է հոգեբուժարանում։ Վարկածներից մեկի համաձայն (գրողի ծննդի և կյանքի պայմանների մասին շատ տեղեկություններ մինչև վերջ պարզված չեն), մայրը նրան ունեցել է հոգեբուժարանի ստորին աշխատակիցներից մեկից։ Փաստացիորեն Բեսին չի ճանաչել իր ծնողներին։ Սովորել է ոչ սպիտակամորթ աղջիկների գիշերօթիկ դպրոցում գունավոր Դուրբանում[6]։ Առաջին պատմվածք-առակը գրել է 1951 թվականին։ Ավարտել է երկամյա ուսուցչական դասընթացներ։ 1950-ականներին և 1960-ականներին դասավանդել է Դուրբանում, Քեյփթաունում, Յոհանեսբուրգում, զբաղվել է լրագրությամբ, տպագրվել է «Drum» ընտանեկան հանդեսում, որը հասցեագրված էր սևամորթ հանրությանը։ 1960 թվականին ձերբակալվել է ապարտհեյդի դեմ հանդես եկող Pan Africanist Congress ազգային շարժման հետ կապերի համար, փորձել է ինքնասպան լինել, ուղարկվել է հոգեբուժարան։ Աշխատանք չի ունեցել, նրա տեղաշարժը երկրում սահմանափակվել է (իշխանությունները մերժել են անձնագիր տալ)։ 1961 թվականին ամուսնացել է, 1962 թվականին ծնվել է նրա որդին։ 1963 թվականին ամուսինները բաժանվել են (պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1986 թվականին)։ 1964 թվականին արտագաղթել է Բեչուանալենդ (հետագայում՝ Բոտսվանա), բազմիցս փորձել է ստանալ Բոտսվանայի քաղաքացիություն, ինչը հաջողվել է միայն 1979 թվականին։ Ամեն տեղ աութսայդեր է մնացել, ունեցել հոգեկան խանգարման նոպաներ է, մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց։ Կյանքի վերջին տարիներին շատ է խմել։
Մահացել է հեպատիտից քաղաքային հիվանդանոցում, երբ դեռ նոր էր սկսել հռչակ ձեռք բերել (այդ թվում՝ միջազգային) և հաղթահարել աղքատությունը[7][8]։
Բեսի Հեդի ստեղծագործությունների մեծ մասի գործողությունը զարգանում է Սերովում. բացառություն է «Կարդինալներ» նովելներից բաղկացած վեպը, որը գրվել է դեռևս ՀԱՀ-ում, սակայն հրապարակվել է հետմահու։
Բեսի Հեդի արխիվը պահվում է Բոտսվանայի թագավորի Համա III-ի անվան թանգարանում[9]։ 2003 թվականին գրողը հետմահու պարգևատրվել է Հարավային Աֆրիկայի Իհամանգա ազգային շքանշանով[10]։ 2007 թվականին Բոտսվանայում ստեղծվել է Բեսի Հեդի ժառանգության հիմնադրամը, սահմանվել է մրցանակ իր անունով[11]։ Պիտերմարիցբուրգի գրադարանը կոչվել է Բեսի Հեդի անունով։ Նրա ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են, թարգմանվել բազմաթիվ լեզուներով։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
|