Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղակերտ | |||
Սուրբ Հարություն եկեղեցի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Սերյոժա Առաքելյան | ||
Այլ անվանումներ | Սամաղար | ||
Մակերես | 6,58 կմ² | ||
ԲԾՄ | 885 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2564[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղակերտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1125[3] | ||
|
Գեղակերտ (նախկին անվանումը՝ Սամաղար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ 1946 թ. մայիսի 31-ին վերանվանվել է Գեղակերտ[4], 1991 թ. ապրիլի 3-ին` կրկին Սամաղար, 2004 թ. դեկտեմբերի 14-ին` կրկին Գեղակերտ[5]։
Հեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 20 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 16 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 885 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղակերտի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2564, առկա բնակչությունը՝ 2375 մարդ[1]։ 1831 թ. տվյալներով ունեցել է 320 հայ և 80 իսլամադավան բնակիչ, այնուհետ եղել գրեթե բացառապես հայաբնակ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Խոյի շրջանի Սամաղար գյուղից, որոշ մասը` Մակուից[4]։
Գեղակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 400 | 685[6] | 1180 | 1222 | 1211 | 1507 | 2570 | 2070 | 2367[7] | 2458 | 2564[1] |
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 657,7 հեկտար, որից՝ 395 հեկտար վարելահողեր, 92,2 հեկտար այգիներ։
Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Հարություն, 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր։
Գեղակերտն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, մարզադպրոց։
|