Դորոթի Առնոլդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1886 կամ հուլիսի 1, 1885 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1910 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրին Մոր քոլեջ |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ծնողներ | հայր՝ Francis Rose Arnold?[1] |
![]() |
Դորոթի Հարրիեթ Կամիլլա Առնոլդ (անգլ.՝ Dorothy Harriet Camille Arnold), հուլիսի 1, 1886 կամ հուլիսի 1, 1885, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1910, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ամերիկացի արիստոկրատ սոցիալիստ և օծանելիքի ընկերության ժառանգորդ։
Դորոթի Առնոլդի անհետացման մասին ամերիկյան հասարակության մեջ շատ են խոսել, և այն շատ վեճեր է առաջացրել և ԱՄՆ պատմության մեջ դարձել է ամենաառեղծվածայինը[2]։
Դորոթի Առնոլդը ծնվել է 1885 թվականին Նյու Յորքում, ամերիկյան հարուստ ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրենսիս Առնոլդը, հարուստ ձեռնարկատեր է եղել, «F. R. Arnold & Co» օծանելիքի ընկերության գլխավորը, իսկ մորեղբայրը՝ Ռուֆուս Ուիլեր Պեքհեմը, հայտնի փաստաբան է, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ[3]։ Ինչպես պնդել է ինքը՝ Ֆրենսիս Առնոլդը, իր նախնիները պատկանում էին անգլիական «Մեյֆլաուեր» բարկի գաղթականների խմբին, որը 1620 թվականին հատեց Ատլանտյան օվկիանոսը և վայրէջք կատարեց Հյուսիսային Ամերիկայի ափերին։ Դորոթիի հետ կատարված միջադեպի պահին նրա հայրը 73 տարեկան էր[2]։
1905 թվականին Դորոթին ավարտել է Բրին Մաուրի կանանց հեղինակավոր քոլեջը։ Նա տիրապետել է մի քանի օտար լեզուների և պատրաստվել էր գրող դառնալ[4]։ 1910 դեկտեմբերի Առնոլդի գրչից լույս է տեսել մի քանի ստեղծագործություն, որոնցից վերջինը «Ջրաշուշանի տերևները» պատմվածքն էր։ Երիտասարդ աղջկա կյանքին հետևում էին լրագրողները։ Ինչպես նշել է մամուլը, Դորոթին «իր երիտասարդության, հարստության գագաթնակետին եղել է հանրաճանաչ, հեռանկարային և արտաքնապես երջանիկ»[2]։
Դեպքի պահին Դորոթի Առնոլդը ապրել է Մանհեթենում Արևելյան փողոցի 79–րդ տանը, ծնողների, ավագ Ջոն եղբոր (ծնված 1883), կրտեսեր Մարջորի քրոջ (ծնված 1892) և Հինկլի եղբոր հետ, վերջինս Դորոթիից մի քանի տարով փոքր էր[4]։
1910 թվականի դեկտեմբերի 12–ին առավոտյան ժամը 11 –ին Դորոթի Առնոլդը դուրս է եկել իր սենյակից, որը գտնվում էր Առնոլդների տան երկրորդ հարկում, և աստիճաններով իջել է ցած։ Հյուրասենյակում նրան դիմավորում է մայրը, որին Դորոթին ասել է, որ գնում է Մաջորի քրոջ կողմիաց կազմակերպվող երեկոյան թեյախմության համար զգեստ գնելու[5]։ Երեկույթը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 17–ին[2]։
Մայրը առաջարկել է ուղեկցել աղջկան, սակայն Դորոթին հրաժարվել է։ սակայն, դա զարմանալի չէ, հաշվի առնելով այն, որ նրա մայրը ծանր հիվանդ էր և հազվադեպ էր դուրս գալիս տնից։ Արդյունքում տիկին Առնոլդը հիշել է, որ իրար հետ խանութ գնալու իր առաջարկին աղջիկը պատասխանել է․ «Ոչ, մայրիկ, մի անհանգստացիր։ Դուք ձեզ լավ չեք զգում, ես անախորժություններ փնտրելու կարիք չեմ զգում։ Ցանկություն չունեմ, սակայն եթե ինչ–որ բան մտափոխվեմ, ես ձեզ կզանգեմ»[2]։
Գնալիս Դորոթին իր հետ ոչ մի իր չի վերցրել նա ունեցել է միայն կանխիկ քսանհինգ դոլլար, դա այն ժամանակ, երբ նա ամենամսյա եկամուտը, հոր կողմից նշանակված, կազմել է հարյուր դոլլար։ Դրանից մեկ օր առաջ նա բանկից հանել է երեսունվեց դոլլար, որպեսզի միանա լանչի հավաքված ընկերուհիներին[2]։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը մոր խոսքով, այդ առավոտ Դորոթին հագել էր կապույտ վանդակավոր կոստյում, երկար կապույտ վերարկու, կրել է լազուրիտե ականջողեր և փոքրիկ սև զոլերով գլխարկ՝ զարդարված լազուրիտե կրծքազարդով և երկու արհեստական վարդերով։ Բացի այդ, նրա հագին եղել է մեծ մուֆթա[6][7]։
Դեպի արևմուտք ճանապարհին՝ Հինգերորդ պողոտայի երկայնքով Դորոթին հանդիպում է մի քանի ծանոթների։ Արդյունքում, նրան բոլորը հիշում էին, որ Առնոլդը բարձր տրամադրություն ուներ և ուղևորվում էր դեպի Հինգերորդ պողոտայի և 27–րդ փողոցի անկյունում գտնվող «Այգի և Տիլֆորդ» հրուշակեղենի խանութը։ Խանութի վաճառողուհին, որից Դորոթին Առնոլդ ընտանիքի կրեդիտի հաշվին գնել էր շոկոլադե կոնֆետների տուփը, նույնպես հաստատել է, որ երիտասարդ կնոջ վարքում ոչ մի տարօրինակ բան չի նկատել[3][5]։
Վերջին վայրը, որտեղ Առնոլդը երևացել է անցորդների աչքին այդ օրը, 26–րդ փողոցում գտնվող Բրետանո գրախանութն է եղել։ Այստեղ նա գնել է Էմիլի Կելվին Բլեյքի «Զբաղված աղջկա նշաումները» հումորային մակագիր գիրքը, որի համար նույնպես վճարել է ընտանեկան կրեդիտի հաշվին, այնուհետև հանդիպել է ընկերուհուն՝ Գլեդիսս Կինգին։ Գլեդիսը նույնպես հրավիրված է եղել Մարջորիի երեկոյան թեյախմությանը։ Կինգի հետ մի քանի րոպե խոսելուց հետո, Դորոթին ներողություն է խնդրել և ասելով, որ շտապում է, մայրիկին խոստացել է երեկոյան ընթրիքին տանը լինել, հեռացել է։ Հեռանալիս նա Գլեդիսին ձեռքով է արել։ Դա տեղի է ունեցել ժամը երկուսին, և դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել։ Ավելի ուշ Կինգը հիշել է, որ Դորոթին հրաժեշտից առաջ ասել էր, որ պատրաստվում է տուն գնալ Կենտրոնական այգու միջով[2][3][5]։ Իմիջիայլոց, կա նաև իրադարձությունների այլ վարկած, որի համաձայն Դորոթին, դուրս գալով գրախանութից, գնացել է մոտակա տուրիստական ընկերություն և հետաքրքրվել Նյու Յորքից Եվրոպա գնացող շոգենավերի մեկնման ժամանակացույցով։ Նա աշխատակիցներին նաև հարցրել է գների մասին, սակայն, արդյունքում, տոմս չի գնել[8]։
Այդ օրը Դորոթին այմանավորվել էր մայրիկի հետ երեկոյան հանդիպել «Ուոլդորֆ Աստորիա» ռեստորանում՝ ընթրիքի։ Ուշ երեկոյան, երբ նա այդպես էլ չգնաց ընթրիքի, արդյունքում նաև առավոտյան տուն չէր վերադարձել, նրա ծնողները որոշել են, որ աղջիկը գիշերն անց է կացրել տղամարդու հետ։ Սակայն, երբ Դորոթին տուն չի վերադարձել նաև հաջորդ գիշերը, նրանք լրջորեն անհանգստացել են։ Առաջին հերթին աղջկա ծնողները խոսել են նրա ընկերների հետ, սակայն ոչ ոք չի իմացել, թե որտեղ է գտնվում Դորոթին։ Չնայած դրան Ֆրենսիս Առնոլդը չի դիմել ոստիկանություն՝ վախենալով, որ դա կվնասի իր հեղինակությանը և հանրության ու մամուլի ուշադրությունը կհրավիրի ստեղծված իրավիճակի վրա[5]։ Նույն պատճառով, երբ Առնոլդների տուն է զանգահարել Դորոթիի ընկերուհիներից մեկը, որպեսզի խոսի նրա հետ, տիկին Առնոլդը խաբել է, թե աղջիկը գլխացավով պառկած է[2]։
Փորձելով թաքցնել աղջկա անհետացման փաստը, ընտանիքը դիմում է փաստաբանի՝ Դորոթիի ավագ եղբոր՝ Ջոնի, ընկերոջ օգնությանը[3]։ Առաջին հերթին փաստաբան Կիտը ուսումնասիրել է աղջկա սենյակը, որտեղ չի նկատել ոչինչ բացի հետևյալից՝ բուխարիի մեջ վառված թղթի հետքեր, վրայի տեքստը չէր կարդացվում, նաև ԱՄՆ-ից Եվրոպա ուղևորներ տեղափոխող նավերի գովազդները[9]։ Հաջորդ երեք շաբաթներին Կիտը հարցումներ էր ուղարկել Նյու Յորքի, նաև Բոստոնի և Ֆիլադելֆիայի բոլոր հիվանդանոցներ, բանտեր, դիարաններ։ Լավ իմանալով, թե ինչպես է հագնված եղել աղջիկը՝ նա անձամբ է նայել հիվանդներին, բանտարկյալների և դիերին, սակայն Դորոթիին նմանվող ոչ մի կին չի գտել[3]։
Ավելի քիչ հաջողություն է ունեցել Պիկերտոնի դետեկտիվ ընկերության աշխատակիցների հետազատությունները։ Նրանք այցելել են Նյու Յորքի մի քանի հիվանդանոցներ և մանկատներ, փորձել են կապնվել աղջկա ընկերների հետ, սակայն անարդյունք։ Պինկերտոնի ընկերության եվրոպական հետախույզները, իրենց հերթին, բաց չեն թողել Նյու Յորքից Եվրոպական նավահանգիստներ հանգրվանող ոչ մի նավ։ Մի անգամ հայտնել են, որ իրենց նավի կառամատույցում տեսել են Առնոլդի նման աղջկա, սակայն հետախույզների ստուգումից հետո պարզվել է, որ իրենք սխալվել են[9]։ Ընդհանուր առմամբ Պինկերտոնի ընկորության մատուցած ծառայությունները Առնոլդների վրա նստեց մի քանի հազար դոլլար[2]։
Դորոթի Առնոլդի անհետանալուց միայն վեց շաբաթ անց ընտանիքը հայտնել է ոստիկանությանը այդ մասին։ Ֆրենսիս Առնոլդը իր աշխատասենյակ է հրավիրել լրագրողների և անց է կացրել մամլո ասուլիս, որի ընթացքում ենթադրել է, որ ըստ երևույթին աղջիկը Կենտրոնական այգում ենթարկվել է հարձակման, որտեղ էլ նրան սպանել են։ Ըստ հոր, աղջկա մարմինը նետել են մոտակա ջրամբարը։ Քննարկելով Դորոթիի անհետացման մյուս վարկածները՝ Ֆրենսիս Առնոշդը հիշել է, որ դեպքից մեկ ամիս առաջ աղջիկը փախել էր տնից և մեկ շաբաթ ապրել մի տղամարսու հետ, որ անունն այդպես էլ չի տվել և ոչ մի տեղեկություն չի ներկայացրել։ Չնայած դրան, լրագրողներին հաջողվեց գտնել այդ տղամարդուն։ Նա 40–ամյա ինժեներ Ջորջ Գրիսկոմ Կրտսերն էր[5]։
Ջորջ Գրիսկոմը ապրել է Ֆիլադելֆիայի Գլխավոր փողոցում։ Նա ամուսնացած չէր, ճարպոտ էր, ապրում էր ծնողների հետ։ Անհետացած աղջկա և Գրիսկոմի հետ ծանոթությունը տեղի է ունեցել դեպքից չորս տարի առաջ[10]։ Դորոթի Առնոլդի անհետացման մասին լուրը նա իմացել է թերթերից, իմացել է նաև, որ իրենց կապի մասին հայտնի է ոստիկանությանն ու հասարակությանը։ Իսկապես այդ դեպքից մեկ ամիս առաջ, աղջիկը ստել էր ծնողներին, թե գնում է Բոստոն, որպեսզի այցելի համակուրսեցի Բրին Մաուրին, իսկ իրականում գնացել էր Գրիսկոմի հետ հանդիպման։ Մեկ շաբաթվա ընթացքում սիրահարները ապրել են երկու հյուրանոցներում, սակայն շաբաթվա վերջին նրանց փողը սպառվել է, և Դորոթին ստիպված իր մի քանի թանկարժեք իրերը դրել է գրավատուն՝ հայտնելով իր անունը[6]։ Հատկապես գրավատան աշխատակիցների տեղեկությունների շնորհիվ մամուլը կարողացավ Գրիսկոմի հետքի վրա դուրս գալ[5]։
Ինչպես անհետացման պահին, այնպես էլ որոնումների ընթացքում Գրիսկոմը ծնողների հետ գտնվել է Ֆլորենցիայում (որոշ աղբյուրներում սխալ անվանվում է Նեապոլ)։ 1910 թվականի դեկտեմբերի 16–ին մինչև ոստիկանությանը հայտնելը, Առնոլդները հեռագիր էին ուղարկել Գրիսկոմին՝ փորձելով իմանալ, թե հայտնի է նրան այդ դեպքը։ Որոշ ժամանակ անց Գրիսկոմը պատասխանել է, որ Դորոթիի գտնվելու վայրի մասին ոչինչ չգիտի։ Ամեն դեպքում, Դորոթիի մայրն ու եղբայր Ջոնը, կասկածել են, որ նա կարող է մասնակից լինել Դորոթիի անհետացմանը, կապ հաստատեցին Լոյդ Գրիսկոմի՝ Իտալիայի նախկին դեսպան և Ջորջի բարեկամի հետ։ Հունվարի 16–ին Դորոթիի մայրն ու եղբայրը մեկնել են Ֆլորենցիա, այն հյուրանոց, որտեղ ապրում էր Գրիսկոմը, և դեմ առ դեմ հանդիպել են տղամարդուն։ Հանդիպման ժամանակ Ջոն Առնոլդը հարձակվել է նրա վրա և սպառնացել սպանել, եթե նա չպատմի, թե որտեղ է գտնվում իր քույրը, սակայն Գրիսկոմը կրկնել է, որ չգիտի աղջկա տեղը և փոխանցել է եղբորը Դորոթիի նամակը՝ գրված դեպքից որոշ ժամանակ առաջ։ Նամակում Դորոթին հայտնել է սիրեկանին իր դեպրեսիայի մասին՝ գրական ամսագիր ՄակԿլյուրի մերժման պատճառով և այլ նմանատիպ հրատարակությունների իր պատմվածքի տպագրման համար։ Նամակի վերջում այս խոսքերն էին․ «Ամենը, ինչ ես կարող եմ տեսնել առջևում՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհն է»։ Գրիսկոմի խոսքերով, նա անհանգստանում էր, որ Դորոթին ինքնասպանություն կգործի[5][10]։
Ջոն Առնոլդը Գրիսկոմի և քրոջ նամակին հատուկ ուշադրություն չի դարձրել և որոշել է, որ դրանք պետք է ոչնչացվեն։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա և իր մայրը հայտարարել են, որ Դորոթիի և նրա սիրեկանի հարաբերությունները լուրջ չեն եղել։ Իր հերթին, Գրիսկոմը, ԱՄՆ գալով, խոստացել է, որ աղջկա գտնվելուց հետո կամուսնանա նրա հետ և եթե ծնողները կտան իրենց համաձայնությունը։ Բացի այդ, Գրիսկոմի ընտանիքը նշանակալի օգնություն է ցուցաբերել Դորոթի Առնոլդի որոնումների մեջ՝ եվրոպական թերթերում վճարելով հայտարարություն տեղադրելու վճարները[10][2]։
Այդ ընթացքում, երբ ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ լուրեր էին տարածվել արիստոկրատիայի ներկայացուցչի առեղծվածային անհետացման մասին, սկսեցին ի հայտ գալ տեղի ունեցածի ամենատարբեր վարկածներ։ Ավելի համոզիչ էր թվում այն ենթադրությունը, որ Դորոթին սայթաքել է սառցակալած մայթում, խփել է գլուխը, ընկել ամնեզիայի մեջ, սակայն հիվանդանոցների մանրազնին ստուգումը ոչ մի հետքի վրա չբերեց[11]։ Գրիսկոմի կողմնակիցները ենթադրում էին, որ Դորոթին մահացել է աբորտից կամ էլ Գրիսկոմը մերժել է ամուսնանալ և նա ինքնասպանություն է գործել․ այսպես էին ենթադրում Դորոթիի ընկերները։ Մյուսներն էլ ասում էին, որ արտամուսնական հղիության պատճառով Դորոթիի ծնողները նրան ուղարկել են Շվեյցարիա, իսկ նրանց կողմից արվող որոնումները մանրամասն մտածված բեմադրություն է[5]։
Շրջանառվող լուրերից առանձնացել են երեք հիմնական և ճշմարտությանը ավելի մոտ իրադարձություններ։ Աղջկա ընկերները և ծանոթները հակված էին նրան, որ նրա անհետացումը այս կամ այն կերպ կապ ունի Գրիսկոմ Կրտսերի հետ, սակայն ոստիկանությունը ոչ մի ապացույց չգտավ նրան մեղադրեու համար, և չկարողացավ հերքել այն փաստը, որ դեկտեմբերի 12–ին Գրիսկոմը եղել է ԱՄՆ սահմաններից դուրս[2]։ Որևէ հիմքով ինքնասպանության վարկածը նույնպես չուներ ապացույցներ և հիմնավոր փաստարկներ, քանի որ բոլոր մարդիկ, որոնք այդ օրը հանդիպել էին Դորոթիին, նշել էին նրա բարձր տրամադրությունը, իսկ Կենտրոնական պարկի տարածքում ինքնասպանության, նաև սպանության որևէ նշույլ չկար, որն էլ ժխտում էր Ֆրենսիս Առնոլդի կողմից Դորոթիի սպանության մասին վարկածը[3][5]։
1910 թվականի վերջում Դորոթի Առնոլդի որոնումները դադարեցվեցին։ Որոնումների վրա ծախսելով ընդհանուր առմամաբ հարյուր հազար դոլլար՝ իր մահվան շեմին Ֆրենսիս Առնոլդը վերջնականապես կորցրել է հույսը, որ իր աղջիկը կենդանի է[3]։ Իր կտակում նա նշել է, որ Դորոթիին համարում է մահացած և այդ պատճառով նրան որևէ ժառանգություն չի թողնում։ Վեց տարի անց, 1928 թվականին մահացել է նաև տիկին Առնոլդը[5]։
ԱՄՆ–ի տարբեր անկյուններից հաղորդումներ են եկել Դորոթի Առնոլդին տեսնելու մասին, սակայն դրանք բոլորն էլ կեղծ էին[5]։