Գյուղ | |||
---|---|---|---|
Երնջատափ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲611 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0303 | ||
|
Երնջատափ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արայի լեռան հյուսիսային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Նախկինում Կարաբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։
Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։
Երնջատափի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Գյուղում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին (XII-XIII դդ.)։ Երնջատափից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Երնջակ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 2,5 կմ արևմուտք՝ «Դավոյի» գյուղատեղին (X-XIV-րդ դդ.), 3 կմ արևմուտք՝ «Լազգի աղբյուր» գյուղատեղին (X-XV-րդ դդ.), իսկ 2 կմ արևմուտք՝ «Աստվածընկալ» վանքը (V-XIII-րդ դդ.)։
|
|