Ծնվել է | փետրվարի 4, 1942 (82 տարեկան) Ֆրանսիա Նանտ |
---|---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Հայագիտություն |
Գործակից | Centre d'études médiévales de Montpellier? |
Հաստատություն(ներ) | Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | միջնադարի պատմություն[2][1] և պատմություն[3][1] |
Անդամակցություն | Montpellier Academy of Sciences and Letters?[1][4], Արտաքին գիտությունների ակադեմիա և Centre d'études médiévales de Montpellier? |
Ալմա մատեր | Արևելյան լեզուների ազգային դպրոցը |
Գիտական աստիճան | դոկտոր[5] (1990) և դոկտոր[5] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ֆրանսերեն[6][3] և անգլերեն |
Գիտական ղեկավար | Hélène Ahrweiler?[5], Claude Cahen? և Claude Cahen?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Isabelle Augé?[7], Marie-Anna Chevalier?[8] և Isabelle Ortega?[9] |
Ինչով է հայտնի | Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Քրիստոնյա Արևելքի պատմության հարցերին |
Երեխա(ներ) | Marina Dédéyan? |
Հայր | Շառլ Տետեյան |
Ժերար Շառլի Տետեյան (Դեդեյան Ժիրայր , փետրվարի 4, 1942[10][11][1], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), հայ բանասեր, պատմաբան։ Գիտության դոկտոր՝ պատմության գծով (1990), պրոֆեսոր (1991)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2004)։ ԵՊՀ պատվավոր դոկտոր (1984)։
Հայազգի ֆրանսիացի գրականագետ Շառլ Տետեյանի որդին է։
1962-1966 թթ. ուսանել է Փարիզի էկոլ Նորմալ Սյուպերյորի, Սորբոնի (դասական լեզուներ և գրականություն) և Արևելյան լեզուների ազգային դպրոցի (հայերենը՝ Ֆրեդերիկ Ֆեյդիի ղեկավարությամբ) բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1969 թվականից Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն (միջնադար)։ 1994 թվականից Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է, 1966 թվականից՝ Մոնպելյեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ։
Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը։ Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980 թ)։ Համահեղինակ է «Հայոց պատմություն» (1982 թ, ֆրանսերեն) գրքի։ Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան[12]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 658)։ |
|